480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Շուրջ 60 երգիչ է մասնակցում Երևանի հանրապետական վոկալիստների մրցույթին
19:50
17 Հունիսի 2011

ԽՍՀՄ ժողովրդական արտիսներ, Պետական մրցանակի դափնեկիրներ Պավել Լիսիցյանի և Տաթևիկ Սազանդարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողության) հանրապետական հինգերորդ մրցույթի հանդիսավոր արարողությունն է կայացել ուրբաթ Երևանում։

Ինչպես արարողության բացման ընթացքում հայտնեց Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, մրցույթին մասնակցում է 57 երիտասարդ երգիչ և երգչուհի Երևանից և ՀՀ մարզերից (Սյունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի), Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նաև Իրանից, Լիբանանից և Սիրիայից։

Ըստ նրա՝ այս տարի մրցույթը նվիրված է Պավել Լիսիցյանի 100 և Տաթևիկ Սազանդարյանի 95-ամյակներին։ «Սա թվով հինգերորդ մրցույթն է, որն անցկացվում երկու տարին մեկ անգամ՝ սկսած 2000թ.-ից»,- ասաց Ղազարյանը։

Նա ընդգծեց, որ մրցույթի նպատակն է դասական երաժշտարվեստի ասպարեզում հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտումը, նրանց մասնագիտական ներուժի խթանումը։

Այդ համատեքստում նա ավելացրեց, որ անցած տարիների հանրապետական մրցույթի մի քանի հաղթողներ արդեն դարձել են Օպերայի և բալետի ազգային թատրոնի մենակատարներ։ Նրանցից երկուսը՝ Ռոբերտ Բավեյանն ու Հասմիկ Թորոսյանը, նախագահական մրցանակի դափնեկիրներ են։

Ղազարյանը տեղեկացրեց, որ մրցույթը կանցկացվի երեք փուլով՝ առաջին փուլում մրցույթի մասնակիցները պետք է երեք վոկալ ստեղծագործությունից բաղկացած ծրագիր ներկայացնեն, երկրորդին՝ Կոմիտասի ստեղծագործությունները։ Երրորդ փուլը նախատեսում է սիմֆոնիկ նվագախմբի հետ մրցույթի մասնակիցների համատեղ ելույթը։ «Մրցույթը կավարտվի դափնեկիրների գալա-համերգով»,- ավելացրեց նա։  

Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն հուլիսի 3-ից հետո։

Ղազարյանը նշեց, որ սահմանված են հետևյալ մրցանակները՝ առաջին տեղի համար մեկ մրցանակ՝ 300 հազար դրամ չափով (800 դոլար), երկրորդ տեղի համար երկու՝ 250 հազարական դրամ (շուրջ 670 դոլար), երրորդ տեղի համար երկու դիպլոմ՝ 200 հազարական դրամ (շուրջ 530 դոլար)։ Նաև նախատեսված են 100 հազարական դրամ  (շուրջ 270 դոլար) վեց հատուկ մրցանակներ։

Մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։