485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ-ն և ԵԽ-ն կօգնեն Հայաստանին ԶԼՄ-ների ոլորտում եվրոպական չափանիշներ ներմուծելու գործում
19:33
17 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրամիությունը և Եվրախորհուրդն աջակցություն կցուցաբերեն Հայաստանին ԶԼՄ-ների եվրոպական չափանիշների ներմուծման գործում և մարդու հիմնական ազատությունների և իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի հետևելուն, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԵԽ հաղորդակցություններ բաժնի խորհրդական Լեյլա Դերվիշագիչը։

Հարավային Կովկասում և Մոլդովայում եվրոպական տեղեկատվական չափանիշների ներմուծման խթանման ծրագիրը մեկնարկել է 2011թ.-ի հունվարին և կտևի մինչև 2012թ.-ի դեկտեմբերը, այն իրականացվում է ԵՄ և ԵԽ համատեղ ֆինանսավորմամբ։

«Նախքան ծրագրին մեկնարկ տալը եվրոպացի փորձագետներն ուսումնասիրել են բոլոր մասնակից երկրների իրավական դաշտը, այդ թվում՝ Հայաստանի, ինչպես նաև՝ գործնականում տվյալ օրենսդրության կիրառումը»,- ասաց Դերվիշագիչը։

Նա ընդգծեց, որ ծրագրի կարևորագույն նպատականերից մեկը խոսքի ազատության խթանումն է, քանի որ դա ցանկացած ժողովրդավարական երկրի պարտադիր բաղկացուցիչն է։ «Մեր նպատակն է իրավական օգնություն ցուցաբերել Հայաստանի իշխանություններին ԶԼՄ-ների, բազմակարծության ապահովման և տպագիր ԶԼՄ-ների ինքնակառավարման համար օրենսդրական դաշտում անհրաժեշտ փոփոխությունների իրագործմանը, ինչպես նաև՝ լրագրողների ուսուցման համակարգում փոփոխություններ մտցնելուն»,- ասաց նա։

Ըստ նրա՝ երկու տարվա ընթացքում շուրջ 20 միջոցառում է (սեմինարներ, համաժողովներ, ուսումնական գործուղումներ) նախատեսվում՝ ինչպես Հայաստանի տարածքում, այնպես  էլ տարածաշրջանում։ «ԶԼՄ-ները Հայաստանում և Վրաստանում գործում են գրեթե միանման մակարդակում, և համատեղ համաժողովների անցկացումն օգտակար կլինի երկու երկրների համար»,- ասաց Դերվիշագիչը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ ծրագրի նպատակը ոչ թե երկրի ղեկավարության աշխատանքին և օրենսդրական դաշտին միջամտելն է, այլ փորձագիտական խորհրդատվություն տրամադրելը։ «Մտնելով ԵԽ-ի կազմի մեջ՝ Հայաստանը ստորագրել և վավերացրել է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը և պետք է հետևի դրա դրույթներին»,- ասաց նա։

Հայաստանում ԵՀ պատվիրակության գործառնությունների դեպարտամենտի ղեկավար Ժան-Քրիստոֆ Գարանդն իր հերթին ասաց, որ ծրագրի նպատակը ոչ միայն եվրոպական չափանիշներին համապատասխան օրենսդրության հաստատմանն աջակցելն է, այլ լրագրողների որակի բարձրացումը։

 «Լրագրողները պետք է իմանան իրենց իրավունքները, հետևեն լրագրողական էթիկայի կանոններին և պրոֆեսիոնալ կերպով կատարեն իրենց աշխատանքը»,- հայտնեց նա։ -0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։