480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է համապատասխան արձագանք տա Փարիզում խաչքարերի ցուցահանդեսում ստեղծված իրավիճակի նման երևույթներին
17:26
17 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է միշտ պատրաստ լինի Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հայկական խաչքարերի ցուցահանդեսի շուրջ սստեղծված իրավիճակի նման երևույթներին համապատասխան արձագանք տալուն, ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացված են պատմական Հայաստանի տարբեր շրջաններում նկարահանված լավագույն խաչքարերի շուրջ 60 լուսանկարներ, ինչպես նաև քարտեզ, որը ընդգրկում է խաչքարի մշակույթի տարածման շրջաններն ու խաչքարերի արվեստը լուսաբանող գիտական տեղեկություններ:

«Թեև ՅՈՒՆԵՍԿՕ-ն տվել էր իր համաձայնությունը ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ, ադրբեջանական և թուրքական կողմերը հասանելի բոլոր միջոցներով ձգտեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ին համոզել ցուցադրությունից հանել ներկայացված ցուցանմուշների մի մասը, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս», - նշվում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, որը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում:

Հայտարարության համաձայն, բանակցությունների արդյունքում, պահպանելով ցուցահանդեսի ամբողջականությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պնդմամբ հանվեցին լուսանկարների բացատրագրերում նշված տեղանունները, իսկ վերջին պահին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ցուցադրությունից հանեց նաև ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված խաչքարերի տեղադրման աշխարհագրական քարտեզը:

«Այստեղ ոչ մի արտառոց բան չկա, քանի որ բոլոր միջազգային հարթակներում նման իրավիճակներ պատահում են: Այդ պատճառով հայկական կողմը միշտ պետք է պատրաստ լինի համապատասխան դիրքորոշում ցուցադրելուն և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուն»,- ուրբաթ լրագրողներին ասաց Պողոսյանը:

Նախարարության հայտարարության մեջ նաև նշվում է, որ ցուցահանդեսի մասնակիցներին բաժանվեցին ցուցադրությունից հանված քարտեզի կրկնօրինակները և խաչքարերի լուսանկարների կատալոգը:

Պողոսյանը նաև նշեց, որ ցուցահանդեսը բազմաթիվ այցելու է ունեցել, այդ թվում՝ շատ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ովքեր ծանոթացել են խաչքարի արվեստին, արձանագրել են այն իրավիճակը, որը տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:

Նշելով ցուցահանդեսի մասնակիցների մեծ գնահատականն ու ոգևորությունը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը նշում է բողոքի և դժգոհության ալիքը, որի պատճառը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության կողմից վերջին պահին կատարված փոփոխություններն են:.—0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: