481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Զվարթնոց» օդանավակայանում Մինասի երկու որմնանկարների տեղադրման նախապատրաստությունը կավարտվի մեկ ամսից
17:07
17 Հունիսի 2011

Մինաս Ավետիսյանի որմնանկարների փոխադրման նախապատրաստական աշխատաննքերի վերջին փուլը և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դրանց տեղադրումը կիրականացվի հուլիսի 5-15-ը, հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ապրիլի 28-ին կառավարությունը որոշում կայացրեց Մինասի երկու որմնանկարները  Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրելու մասին։

«Կառավարակաան որոշումը պետք է կյանքի կոչել: Տվյալ գործընթացում մենք համապատասխանեցրել ենք բոլոր այն ժամկետները, որոնք հաստատվել էին: Մնացել է իրականացնել աշխատանքների երրորդ փուլը, որից հետո որմնանկարը կտեղափոխվի այնտեղ, որտեղ ծրագրվել է»,- ուրբաթ լրագրողներին հայտնեց նախարարը:

Պողոսյանը նշեց, որ վերջին փուլի անցկացման ժամկետների պարզաբանման նպատակով նախօրեին զրույց է ունեցել համապատասխան իտալական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որը վերականգնողական աշխատանքներ է անցկացնում:

Կառավարությունը մտադիր է Գյումրիից Երևան տեղափոխել Մինասի երկու որմնանկարները, ինչը չափազանց մեծ դժգոհություն է առաջացրել գյումրեցի արվեստագետների, մտավորականության, հասարակական կազմակերպությունների մոտ, որոնք առաջարկում են Մինասի աշխատանքները թողնել Շիրակի մարզում:

Գյումրիի քաղաքապետարանը նախօրեին հայտարարություն է տարածել առանց քաղաքից դուրս բերելու՝ տեղում (որտեղ դրանք ստեղծվել են) որմնանկարների վերականգնման նպատակով անհրաժեշտ միջոցներ հատկացնելու պատրաստակամության մասին: Հայտարարության մեջ նշվում է, որ 2010 և 2011 թվականներին քաղաքապետարանը բազմիցս իր մտահոգությունն է հայտնել որմնանկարները փրկելու անհրաժեշտության կապակցությամբ՝ նամակներ ուղղելով մշակույթի նախարարություն:

«Ես մինչ օրս որևէ պաշտոնական հայտարարություն չեմ ստացել, ընդ որում՝ ոչ միայն Գյումրիի քաղաքապետարանից: Մենք նաև շահագրգռված ենք, որպեսզի մի քանի որմնանկարների վերաբերյալ համալիր որոշում գտնելու համար մի քանի առաջարկներ ունենանք, բայց մինչև հիմա ոչ մի գրավոր առաջարկ չենք ստացել»,- ասաց Պողոսյանը:

Այսօր Շիրակի մարզում մնում է Մինասի դեռ 14 որմնանկարները, որոնք վերականգնման կարիք ունեն: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: