477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Oxfam ակցիայի մասնակիցները կոչ են անում Հայաստանի իշխանություններին զսպել գնաճը
14:48
17 Հունիսի 2011

Երևանում ուրբաթ աշխարհում սովի դեմ պայքարի արշավի շրջանակներում մեկնարկած Oxfam բրիտանական կազմակերպության ակցիայի մասնակիցները կոչ են անում Հայաստանի իշխանություններին զսպել պարենամթերքի գների աճը։

«Մենք այսօր հավաքվել ենք ստիպելու համար քաղաքական ուժերին քաղաքական կամք դրսևորել և զսպել տեղական շուկայում սննդամթերքի գների աճը, ներդրումներ իրականացնել փոքր տնտեսություններում և գյուղատնտեսական կոոպերատիվներում»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Oxfam-ի հայկական գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քրիստինե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ակցիայի մասնակիցները կոչ են անում Հայաստանի իշխանություններին վերահսկել ներկրվող սննդամթերքի գները, խթանել ներդրումները՝ գյուղատնտեսության վրա կլիմայի բացասական ազդեցությունը մեղմելու համար։

Ինչպես հայտնեց Հովհաննիսյանը, Oxfam-ն արդեն գործնական քայլեր է ձեռնարկում Հայաստանում, այդ թվում՝ օժանդակություն է ցուցաբերում գյուղական կոոպերատիվների, սառեցնող տնտեսությունների ստեղծմանը, զրո տոկոս տոկոսադրույքով վարկեր է տրամադրում։

Համաշխարհային բանկի տվյալներով, աղքատության մակարդակը Հայաստանի քաղաքներում հասնում է 31 տոկոսի, իսկ գյուղական բնակավայրերում՝ մոտ 34,9 տոկոսի։

Oxfam-ի «Աճեցնենք։ Սնունդ կյանքի համար։ Պահպանենք մոլորակը» (GROW)  ակցիան անցկացվում է աշխարհի 70 երկրում,  նպատակն է սննդամթերքի և այլ ռեսուրսների արտադրման, սպառման, բաշխման գործընթացի դրական փոփոխությունների խթանումը, ինչպես նաև դրանց կառավարումը։ Ակցիայի մասնակիցները մտադիր են ստորագրահավաք նախաձեռնել, որպեսզի քաղաքացիների ձայները հասնեն որոշումների ընդունման համար պատասխանատու պետական կառույցներին։

Ակցիան կշարունակվի ևս մի քանի ամիս, և արդյունքները կամփոփվեն հոկտեմբերին։

Պարենային ապահովման համակարգի խախտումները և բնապահպանական ճգնաժամը միլիոնավոր մարդկանց սովի են մատնում ողջ աշխարհում։ Այսօր աշխարհում 1 միլիարդ մարդ ամեն օր քաղցած է պառկում քնելու, թեև երկիրը կարող է կերակրել բոլորին, հաղորդում են Oxfam-ից։

Oxfam միջազգային անկախ բարեգործական կազմակերպությունը հիմնվել է Մեծ Բրիտանիայում 1942 թվականին։ Կազմակերպությունը գործում է աշխարհի ավելի քան 70 երկրում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: