478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Իշխող կուսակցության պատգամավորը քմահաճույք է անվանել ընդդիմության՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ երկխոսություն վարելու մտադրությունը
14:57
16 Հունիսի 2011

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Մկրտիչ Միանսյանը քմահաճույք է անվանել ընդդիմության՝ Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ երկխոսություն վարելու մտադրությունը:

Մայիսի 31-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ  պատրաստ են «իշխանության հետ ֆորմալ երկխոսության, այսինքն` պատվիրակությունների մակարդակով երկխոսության»: Նույն հանրահավաքի ընթացքում ընդդիմությունը հայտարարել էր, որ երկխոսությունը կարող է ընթանալ խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների հարցի շուրջ: 

«Եթե երկխոսությունն ընդգրկի անիրական և անիրատեսական դրույթներ, ապա այդ մասին անիմաստ կլինի խոսել։ Հերթական խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը 8-9 ամիս, և դրանց արտահերթ անցկացումը քմահաճույքի դրսևորում է»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Մինասյանը։

Պատգամավորը նշեց, որ երկխոսության քաղաքական կամքը դրսևորվել է իշխանությունների կողմից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և այդ երկխոսության շրջանակներում որոշակի գործողություններ արդեն իրականացվել են։

Նա կարծում է, որ բանակցությունների անհրաժեշտություն պատվիրակությունների մակարդակով չկա։

ՀԱԿ-ի քաղաքական խորհուրդը հունիսի 2-ին ձևավորել է իշխանությունների հետ երկխոսության պատվիրակության կազմը՝ ընդդիմադիր դաշինքի հինգ ներկայացուցիչներ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ։

Միաժամանակ պատգամավորը հաստատեց ՀՀԿ դիրքորոշումն այն մասին, որ կուսակցությունը և իր բոլոր գործընկերները պատրաստ են երկխոսություն տանել ՀԱԿ-ի և ընդդիմադիր այլ ուժերի հետ։

Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները կանցնեն 2012-ին, նախագահականը՝ 2013 թվականին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: