480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
ԱԺ պատգամավորը Կազանի հանդիպման արդյունքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում տեղաշարժի հույս ունի
14:29
16 Հունիսի 2011

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի Կազանում կայանալիք հանդիպումից հետո կարող է տեղաշարժ գրանցվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, կարծում է ՀՀԿ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Կազանում կայանալիք եռակողմ հանդիպումը նախատեսված է հունիսի 25-ին:

«Դժվար է կանխատեսսել կամ պատկերացնել վերջնական արդյունքը, սակայն հուսով եմ, որ տեղաշարժ կլինի», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը:

Միաժամանակ պատգամավորը հիշեցրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները Մոսկվայում կայացած վերջին հանդիպման ընթացքում հակամարտության կարգավորման սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ որոշակի ուղի են անցել:

ՀՀ ԱԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ հունիսի 11-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպման ընթացքում հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերի շուրջ:

«Հուսով եմ, որ Կազանում դա (սկզբունքների համաձայնեցման գործընթացը) որոշակի կերպով առաջ կընթանա», - ասաց Մինասյանը՝ ընդգծելով, որ այս մասին նա տեղեկացված է նաև «այլ աղբյուրներից»:

Մեկնաբանելով տարածաշրջանային վերջին այցելությունից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը՝ նա ասաց, որ ղարաբաղյան հարցը կարող է լուծվել «միմիայն բանակցությունների միջոցով, և որևէ մեկի ոտնձգությունները չեն ներվի»: Նրա խոսքերով՝ կարելի է ենթադրել, որ դա Ադրբեջանին ուղղված որոշակի ազդակ էր:

Հունիսի 6-9-ը կայացած տարածաշրջանային այցելությունից հետո ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված միջնորդների հայտարարության մեջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են ղարաբաղյան հակամարտության կողմերին խուսափել ցանկացած սադրանքից կամ հայտարարությունից, որը կարող է ձախողել բանակցային գործընթացն այս ճգնաժամային ժամանակաշրջանում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: