485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Առնո Բաբաջանյանի անվան միջազգային փառատոն-մրցույթն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
14:04
15 Հունիսի 2011

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված պատանի և երիտասարդ դաշանակահարների միջազգային փառատոն-մրցույթը կանցկացվի Երևանում հունիսի 15-22-ը, հաղորդեց փառատոնի հիմնադիր Արմեն Հարությունյանը։

«Այս տարի մեր մեծ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը 90 տարեկան կդառնար, և նրա անունը կրող քոլեջը կազմակերպել է մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվել է քոլեջում «Բաբաջանյան և ընկերներ» նոր դահլիճի բացումով։ Իսկ Կրթության և գիտության նախարարության ու Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային փառատոն-մրցույթը կդառնա նախկինում անցկացված նմանատիպ միջոցառումներից խոշորագույնը»,- չորեքշաբթի ասաց Հարությունյանը մամուլի ասուլիսում։

Նա նշեց, որ փառատոն-մրցույթին կմասնակցեն 112 պատանի և երիտասարդ դաշանակահարներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Ղազախստանից։

Հարությունյանի խոսքով՝ ինչպես պատանի, այնպես էլ երիտասարդ կատարողների մրցութային ծրագրում կընդգրկվեն Առնո Բաբաջանյանի և Սերգեյ Ռախմանինովի մեկական ստեղծագործություն, քանի որ վերջինս հայ վիրտուոզի սիրած կոմպոզիտորն է եղել։

Փառատոն-մրցույթի հիմնադիրն ընդգծեց, որ մինչև 10 և 11-14 տարեկան պատանի կատարողների համար նախատեսված մրցութային մասը կանցնի մեկ փուլով, և նրանցից յուրաքանչյուրը կնվագի 15-20 րոպե։

Ինչ վերաբերում է 15-ից 17 տարեկան երիտասարդ դաշնակահարներին, ապա նրանց մրցութային ծրագիրը բաղկացած կլինի երկու մասից՝ առաջինում նրանք կնվագեն 15-20, իսկ երկրորդում՝ 20-25 րոպե։

Հարությունյանն ընդգծեց, որ միջազգային կլինի նաև մրցույթ-փառատոնի ժյուրին. այն կներկայացնեն հայտնի երաժշիտներ Լատվիայից, Ղազախստանից, Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից։

Նա ավելացրեց, որ մրցույթի բացումը կնշանավորվի Բաբաջանյանի հայտնի «Ռապսոդիա» ստեղծագործության կատարումով, որը կկատարեն Լատվիայի վաստակավոր արտիստ, միջազգային մրցանակակիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վիտոլի անվան լատվիական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։