482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայ կազակության հոգևոր հովիվ է դարձել Մխիթար քահանա Ալոյանը
11:41
15 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-կազակական բարեկամության և համագործակցության միջազգային միավորման (ՀԿ ԲՀՄՄ) նախագահության հրամանագրով` Տեր Մխիթար քահանա Ալոյանը հաստատվել է որպես կազմակերպության հոգևոր հովիվ և ՀԿ ԲՀՄՄ գլխավոր ատամանի տեղակալ: Նրան շնորհվել է զորքի ավագի կազակական կոչում, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

ՀՀ Արարատի մարզի Մրգավան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանը ՀԿ ԲՀՄՄ հոգևոր հովիվ է ձեռնադրվել 2011 թ. ապրիլի 29-ին` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կարգադրությամբ:

«Մենք մեծապես շնորհակալ ենք Վեհափառ Կաթողիկոսին` մեր խնդրանքին կառուցողական լուծում տալու համար: Այսպիսով, հայ կազակությունը, Հայաստանում կազակական շարժման ողջ պատմության մեջ առաջին անգամ, ստացավ Հայ Առաքելական Եկեղեցու աջակցությունը: Մեր համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացավ, հարստանալով հոգևոր հզոր բաղադրիչով», - նշում է ՀԿ ԲՀՄՄ նախագահ, Միավորված հայ կազակության գլխավոր ատաման, կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ Կարապետ Զադոյանը:

ՀԿ ԲՀՄՄ-ն ոչ պետական, ինքնակառավարվող, ինքնաֆինանսավորվող և շահույթի նպատակ չհետապնդող կազմակերպություն է: Այն ստեղծվել է կամավոր անդամակցության հիման վրա: Օգտագործելով ժողովրդական դիվանագիտության լծակները, կազմակերպությունը ձգտում է ծառայել բարեկամության, փոխըմբռնման և համագործակցության գործին, մերձավոր ու հեռավոր արտերկրի կազակության հետ կապերի ամրապնդմանը, բազմակողմանի գործընկերության զարգացմանը:

Միավորման գրանցման հարցով հիմնադիր ժողովը կայացել է 1999 թ. ապրիլի 24-ին: Իսկ նույն թվականի հունիսի 21-ին ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնապես գրանցեց ՀԿ ԲՀՄՄ-ն որպես հասարակական կազմակերպություն: Այն ժամանակվանից ի վեր այդ օրը միավորումն ավանդաբար նշում է որպես Հայ կազակության ստեղծման օր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։