486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս հայտնի տենոր Դևյատովն առաջին անգամ համերգ կունենա Երևանում
19:34
14 Հունիսի 2011

ՌԴ ժողովրդական արտիստ, ռուս փայլուն տենոր Վլադիմիր Դևյատովն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում, հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

Դևյատովի և «ЯR-մարկա» ֆոլկ խմբի տոնական համերգը, նվիրված Ռուսաստանի օրվան, կանցկացվի հունիսի 16-ին Երևանի Հ.Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Համերգը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության կողմից։

Վլադիմիր Դևյատովը հայտնի է աշխարհում որպես բազմաժանր ստեղծագործությունների՝ ազգագրական և ռուսական ժողովրդական երգերից մինչև քաղաքային և դասական ռոմանսի, ինչպես նաև խորհրդային կոմպոզիտորների և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների վիրտուոզ կատարող։

«Խորեոգրաֆիկ խումբը փայլ կավելացնի և յուրահատուկ բեմականացումներ կներկայացնի։ Խմբի առանձնահատկությունը ժողովրդական խորեոգրաֆիայի հատուկ մեկնաբանությունն է, նրա միահյուսումը պարային տարբեր ժանրերի հետ։ Գործիքային նվագակցության մեջ մեծ է ժամանակակից երաժշտական հոսանքների ազդեցությունը։ Դրան հնարավոր է դառնում հասնել խմբի երաժշտական ներկապնակում ոչ միայն ավանդական գործիքների (բայան, բաբալայկա, դոմրա և այլն), այլ նաև ժամանակակից տեխնիկական միջոցների (սինթեզատորներ, հատուկ էֆեկտներ, հարվածային գործիքներ) ընդգրկումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Տոնի պատվավոր հյուրերի թվում կլինեն՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։