478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
Սահակաշվիլին պատմական է համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան
17:54
14 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պատմական է համարում Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի այցը Վրաստան, երեքշաբթի հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն, հաղորդում է «Նովոստի-Գռուզիան»։

Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարը Հայրապետական այցով Վրաստանում էր գտնվում հունիսի 10-15-ը։

«Այս այցը պատմական այն բոլոր փոխհարաբերությունների շարունակությունն է, որոնք երկար դարերի ընթացքում գոյություն ունեն երկու ժողովուրդների միջև, և այդ ավանդական հարաբերությունները շարունակվում են նաև այսօր»,- ասել է Մանջգալաձեն՝ հնչեցնելով պետության ղեկավարի դիրքորոշումը։

Պաշտոնական այցի ընթացքում Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն ուրբաթ հանդիպել է Վրաց Ուղղափառ եկեղեցու, Մցխեթի-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Պիցունդայի և Ցխում-Աբխազեթիի միտրոպոլիտ Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքի և Սուրբ Սինոդի անդամների հետ։

Նույն օրը Գարեգին Երկրորդը և Իլյա Երկրորդն այցելել են Սուրբ Երրոդության «Սամեբա» մայր տաճարը։ Իսկ երեկոյան Հայկական եկեղեցու պատվիրակությանն ընդունել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։

Հայոց Կաթողիկոսը Թբիլիսիի և Երևանի քաղաքապետների հետ Թբիլիսիում բացել է «Հայարտուն» մշակութային կենտրոնը, որն ուղղված կլինի վրաց-հայկական հարաբերությունների զարգացմանը։

Նախօրեին Գարեգին Բ Կաթողիկոսը Վրաստանի Պատրիարքի ուղեկցությամբ Թբիլիսիից ուղևորվել է Սամցխե-Ջավախեթիի շրջան, որտեղ հանդիպումներ կունենա հայ բնակչության հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: