486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը բարելավել է դիրքերը թրաֆիքինգի դեմ պայքարում
18:01
13 Հունիսի 2011

ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի համաձայն, թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերում Հայաստանի դիքերը բարելավվել են, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ-ի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան, հաղորդում է գերատեսչությունը։

«Մելիան, մասնավորապես, առանձնացրեց ՀՀ փոխվարչապետի ղեկավարած թրաֆիքինգի հարցերով խորհրդի աշխատանքը` նշելով, որ ոլորտում նկատելի տեղաշարժ է արձանագրվել, և պետքարտուղարության զեկույցում Հայաստանի դիրքերը բարելավվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Այս ուղղությամբ աշխատանքները բարձր ենք գնահատում: Ցանկանում ենք շարունակել ոլորտում աշխատանքներն ու համագործակցությունը, որպեսզի Հայաստանն ավելի բարձր տեղ զբաղեցնի»,- նշեց հյուրը:

Գևորգյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանատանը և նախկին դեսպան Մարի Յովանովիչին, ում անձնական ջանքերի շնորհիվ նաև հնարավոր եղավ առաջընթաց արձանագրել թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում:

Անդրադառնալով ոլորտում կատարված աշխատանքներին՝ Գևորգյանը նշեց, որ ամենակարևորը վարչարարության խնդրի լուծումներն էին, որոնք կապված էին տարբեր մարմինների միջև համագործակցության կանոնակարգման հետ։

Հաջողության ապահովման հարցում փոխվարչապետը նշեց նաև աշխատանքներում հասարակական սեկտորի ներգրավման հանգամանքը:

Խոսելով միջազգային համագործակցության մասին՝ Գևորգյանը նշել է, որ ԱՄՆ-ից բացի, աշխատանքներ են իրականացվում Եվրահանձնաժողովի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, ԵԽ-ի համապատասխան կառույցների հետ:

Երկկողմ մակարդակով ևս գործակցություն է ծավալվել. մասնավորապես ԱՄԷ-ի հետ, որը Հայաստանի համար վերջնակետ երկիր է համարվում, երկու տարի առաջ ստորագրվել է համագործակցության համաձայնագիրը, որի իրագործման ուղղությամբ ներկայումս քայլեր են ձեռնարկվում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։