486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Պերեզագրուզկա» թիմը «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»-ի Հայաստանի չեմպիոն է դարձել
13:24
13 Հունիսի 2011

«Պերեզագրուզկա» երևանյան թիմը «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»-ի Հայաստանի չեմպիոն է դարձել։

Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից առաջնությանը մասնակցել է 28 թիմ։ Երկրորդ և երրորդ տեղերը նույնպես զբաղեցրել են Երևանի թիմերը՝ «Հայաստան» և «ԴԱՖ»։

Առաջնության բացման արարողությանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ինտելեկտուալ շարժումը հանրապետությունում մեծ հեռանկարներ ունեն։

«Ակնհայտ է, որ մեր համագործակցությունը հաջողված է։ Կրթության և գիտության նախարարությունը հետագայում նույնպես աջակցելու է հանրապետության ինտելեկտուալ շարժմանը։ Եթե համեմատենք հինգ տարի առաջվա իրավիճակը, ապա առաջընթացն աննախադեպ է»,- հայտնեց Աշոտյանը։

Նա ավելացրեց, որ Հայաստանի առաջնությանն առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը կառավարության ֆինանսական աջակցություն կստանան Հարավային Կովկասի առաջնությանը մասնակցելու համար, որը տեղի կունենա հուլիսի վերջին Բաթումիում։

«Հնարավոր է, որ մենք մտածենք մեկ մանկական կամ երիտասարդական թիմի լրացուցիչ ֆինանսավարման մասին»,- ասաց նախարարը։

Հայտնի գիտակ, մրցախաղի հաղորդավար և հարցերի խմբագիր Ալեքսեյ Բոգոլովսկին իր հերթին լրագրողներին ասաց, որ արդեն չորրորդ տարին է Հայաստան գալիս։

«Ինձ ավելի ու ավելի շատ է դուր գալիս Հայաստանն ու հայ գիտակները»,- ասաց հարցերի փաթեթի խմբագիրը։

Նա նշեց հայկական թիմերի առաջընթացը՝ ընդգծելով, որ իր բարդությամբ առաջնության հարցերը ոչնչով չեն զիջում ռուսական մրցախաղերի հարցերին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։