478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+27
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հարյուրամյակի ընթացքում առաջին հովվապետական այց կկատարի Վրաստան
13:11
10 Հունիսի 2011

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրբաթ կմեկնի Վրաստան` Վրաց Ուղղափառ եկեղեցու Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի և Վիրահայոց թեմի թեմական խորհրդի հրավերով, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Վերջին հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ Հայոց կաթողիկոսը կայցելի Վրաստան:

Այցի շրջանակներում կքննարկվեն Վրաց Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական եկեղեցու փոխհարաբերություններին վերաբերող հարցեր:

Հայրապետական վեցօրյա այցի շրջանակներում Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպումներ կունենա Վրաց Ուղղափառ եկեղեցու Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի, Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի, ինչպես նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագետների, կրոնական համայնքների առաջնորդների, վրաց և հայ մտավորականության հետ:

Կիրակի Նորին Սրբության ձեռամբ կվերաօծվի Հավլաբարի Ս. Էջմիածին եկեղեցին:

Հունիսի 13-15-ը Վեհափառ Հայրապետը, ուղեկցությամբ Վրաց Պատրիարքի, Թբիլիսիից կմեկնի Ջավախք, ուր կայցելի Ախալցխե, Ախալքալաք, Գանձա, Ասպինձայի, Նինոծմինդայի և Ծալկայի շրջկենտրոններ` հայրապետական իր օրհնությունը բաշխելու տեղաբնակ հայորդիներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին այցի ընթացքում ուղեկցելու են Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, միջեկեղեցական հարաբերությունների  պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, «Էջմիածին» ամսագրի փոխխմբագիր Տ. Շահե աբեղա Անանյանը` որպես գավազանակիր, տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը, կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: