486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում աճել է ժամանակակից շինությունների սեյսմակայունությունը. փորձագետ
13:41
08 Հունիսի 2011

Հայաստանում ժամանակակից շինությունների սեյսմակայունությունը, խորհրդային ժամանակաշրջանի համեմատ, զգալիորեն աճել է, կարծում է Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր Միքայել Մելքումյանը:

«Այս ամենն, առաջին հերթին, կապված է սեյսմակայուն շինարարության ազգային նորմերի էական խստացման հետ», - ասաց Մելքումյանը լրագրողներին Սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության միջազգային համաժողովի բացումից առաջ:

Նրա խոսքով՝ Հայաստանում սեյսմակայուն շինարարության ազգային նորմերի խստացումն, առաջին հերթին, կապված է սեյսմիկ սպառնալիքի գնահատման հետ, որն այս պահին եռակի անգամ ավել է գնահատվում, քան խորհրդային ժամանակաշրջանում:

«Խորհրդային տարիներին սեյսմիկ սպառնալիքը թերագնահատված էր: Այն շինությունները, որոնք կառուցվել են խորհդային ժամանակաշրջանում, համեմատաբար ավելի ցածր սեյսմակայունություն ունեին, և այսօր դրանց ամրացումը առաջնահերթություն է համարվում», - ասաց Մելքումյանը:
Նա նաև նշեց, որ 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժին հավասարազոր ստորգետնյա ցնցումների դեպքում Երևանում չեն դիմանա շենքերի և շինությունների 80 տոկոսը (որոնք հիմնականում կառուցվել են խորհրդային ժամանակաշրջանում), իսկ կորուստները կարող են հասնել 300 հազար մարդու:

Գիտնականի խոսքով՝ քիչ կարևոր գործոն չէ նաև այսպես կոչված «շինությունների ընկրկելիության» նկատմամբ պահանջների խստացումը: «Սա շատ կարևոր գործոն է, քանի որ ընկրկելիությունն առանց փլուզումների տատանումներին դիմանալու կոնստրուկցիաների հատկությունն է», - ավելացրեց նա:
Սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության միջազգային համաժողովը նվիրված է հայ ականավոր գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր Միքայել Մելքումյանի 60-ամյակին, ով անգնահատելի ավանդ է ներդրել Հայաստանի սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության ոլորտի կայացման և զարգացման գործում։

Համաժողովին մասնակցում են հայտնի գիտնականներ Հայաստանից, Իտալիայից, Իրանից, Հունաստանից, Պորտուգալիայից, Ռումինիայից, Ռուսաստանից և Վրաստանից, հայկական խոշոր նախագծային և շինարարական կազմակերպություններ, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ-ի և Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները:

Միքայել Մելքումյանը ԱՊՀ երկրների Սեյսմամեկուսացման միջազգային ընկերակցության փոխնախագահն է, ավելի վաղ Համաշխարհային բանկի, Pacific Consultants ճապոնական ընկերության խորհրդատուն է եղել:

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի: Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։