486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Չորեքշաբթի Երևանում կնշեն Մեծ Բրիտանիայի թագուհու ծննդյան օրը
13:21
08 Հունիսի 2011

Մեծ Բրիտանիայի  ազգային տոնը՝ Թագուհու ծննդյան օրը, չորեքշաբթի կնշեն Երևանի Սիրահարների այգում, հաղորդում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի ծառայությունը:

«Ամեն տարի հունիսին ՄԹ դեսպանատները նշում են Միացյալ Թագավորության միապետի ծննդյան պաշտոնական օրը: Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես այս օրը առիթ է ոչ միայն գործընկերների հետ Թագուհու կենացը խմելու, այլ նաև բարձրաձայնելու առկա խնդիրների, այս անգամ՝ հատուկ կարիքներով մարդկանց և պարալիմպիկ սպորտի մասին», - նշվում է տեղեկատվության մեջ:

Տոնակատարության շրջանակներում հատուկ համերգային ծրագրով հանդես կգա «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող և իր էությամբ եզակի «Փարոս» կամերային երգչախումբը: «Փարոսը» ստեղծվել է 1993 թվականին, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, ձեռք է բերել միջազգային լայն ճանաչում: Երգչախմբում ընդգրկված կատարողներից շատերը ունեն հաշմանդամություն, օգտվում են սայլակներից:

Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան նաև տեսնել Հայաստանի Պարալիմպիկ Կոմիտեի ֆոտոցուցահադեսը, որը կներկայացնի պարալիմպիկների առօրյան ու սպորտային հաջողությունները:

Բրիտանական դեսպանատունը առաջին անգամը չէ, որ աջակցում է Հայաստանի պարալիմպիկներին. 2010 թվականի մայիսի 2-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Բարեգործական սպորտային մղոն»-ը: Այդ օրը 60-հոգանոց մի խումբ , այդ թվում նաև Մեծ Բրիտանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, վազելով, քայլելով կամ անվասայլակով անցան Մատենադարանից մինչև Հանրապետության հրապարակ (մոտ մեկ մղոն կամ 1,6 կիլոմետր), որպեսզի աջակցեն Հայաստանի պարալիմպիկ կոմիտեին: «Բարեգործական սպորտային մղոն»-ի միջոցով հանգանակված գումարները կազմեցին ավելի քան մեկ միլիոն դրամ (շուրջ 2655 ԱՄՆ դոլար): Այս գումարը օգնեց Հայաստանի պարալիմպիկ կոմիտեին կազմակերպել պարալիմպիկների իրավունքներին նվիրված կոնֆերանս, ինչպես նաև անցկացնել պարալիմպիկ մարզաձևերի ամենամյա փառատոնը:

Այս անգամ Հայաստանի պարալիմպիկ թիմը BMI բրիտանական ավիաընկերության կողմից կստանա երկու ավիատոմս՝ այս ամառ Լոնդոնում Պարալիմպիկ խաղերի ընտրական խաղերին մասնակցելու համար:

Միացյալ Թագավորության Թագուհի Էլիզաբեթ II-ը ծնվել է 1926թ. ապրիլի 21-ին, գահ է բարձրացել 1952թ., երբ ընդամենը 25 տարեկան էր: Թագուհու ծննդյան պաշտոնական տոնակատարությունը նշվում է հունիսին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։