484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
«Երկիր» միությունը ջավախահայերի համար կենսական խնդիրների քննարկում է ակնկալում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցի ընթացքում
17:42
07 Հունիսի 2011

Հայրենադարձության և հիմնավորման հասարակական կազմակերպությունների «Երկիր» միությունն ակնկալում է, որ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի՝ Վրաստան կատարելիք հովվապետական այցի ընթացքում նա կբարձրացնի ջավախահայերի համար կենսական կարևորություն ունեցող հարցերը, նշվում է միության բաց նամակում:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հունիսի 10-ից 15-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջեկեղեցական և հովվապետական այցով գտնվելու է Վրաստանում՝ այցելելով նաև Սամցխե-Ջավախք-Ծալկա հայաբնակ տարածաշրջան:

Այցի ընթացքում Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի, ինչպես նաև պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` նախագահ Մ. Սահակաշվիլիի հետ նախատեսված հանդիպումների ընթացքում կբարձրացվեն Վրաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավունքների վերականգմանն առնչվող խնդիրները, մասնավորապես՝ Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնական կարգավիճակի ստացման, Ջավախքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձին թեմի բացման, Խորհրդային ժամանակաշրջանում հայ եկեղեցուց բռնագրավված կրոնական կառույցների վերադարձի, դրանց վերանորոգման ու վերաբացման հարցերը:

«Սակայն ջավախահայությանը մտահոգող կենսական խնդիրների միայն մի մասն են վերաբերում հոգևոր-կրոնական ոլորտին: Խորհրդային Միության փլուզումից անց այս 20 տարիների ընթացքում Վրաստանի իշխանությունները հետզհետե խստացնում են իրենց քաղաքականությունը վիրահայության և ջավախահայության նկատմամբ:

Ոտնահարվում են ջավախահայության ոչ միայն կրոնական, այլ նաև քաղաքական, քաղաքացիական, լեզվակրթական և մշակութային իրավունքները», - նշվում է փաստաթղթում:
Նամակի հեղինակները նշում են, որ վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայոց լեզուն հանրային կիրառությունից հանելու, ինչպես նաև հայկական դպրոցների վրացականացման ուղղությամբ: Իսկ այն ջավախահայերը, ովքեր փորձում են բողոքի ձայն բարձրացնել վրաց իշխանությունների խտրական քաղաքականության դեմ, ենթարկվում են հետապնդման:

«2011թ. հուլիսի 17-ին լրանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակ, ջավախահայ ազգային - քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի բանտարկության երրորդ տարին: Նա, խայտառակ օրինախախտումներով ուղեկցվող դատավարության հետևանքով, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա», - նշվում է նամակում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նամակում նշվում է, որ ջավախահայության շրջանում օր օրի արմատավորվում են վախի, անտարբերության և հիասթափության տրամադրությունները, «որից ելքը ջավախահայը տեսնում է սեփական հայրենիքից հեռանալու կամ էլ սեփական ինքնությունից հրաժարվելու և տիտղոսակիր ազգին ձուլվելու միջոցով»:

Ինչպես նշվում է նամակում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես հայկական ազգային-հոգևոր գլխավոր կառույց, դարեր շարունակ եղել է այն հզոր կռվաններից մեկը, որի միջոցով հայը պահպանել է իր ազգային նկարագիրը: «Հայոց եկեղեցին եղել է և պետք է մնա այն կառույցը, որը պատմական հանգամանքների բերումով ստանձնել է հայ ժողովրդի ոչ միայն հոգևոր, այլ նաև հասարակական-քաղաքական խնդիրներին արձագանքելու առաքելությունը», - նշվում է «Երկիր» միության նամակում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։