477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաց լեզվի դասավանդման մակարդակը Հայաստանում պետք է բարձրացնել. Կրթության ազգային ինստիտուտ
17:58
06 Հունիսի 2011

Ռուսաց լեզվի դասավանդման լուրջ հաջողություններ են նկատվում Հայաստանում, սակայն երբեք պետք չէ սահմանափակվել ունեցածով, հայտարարեց Հայաստանի կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը։

«Եթե անկեղծ լինենք, ապա ռուսաց լեզվի դասավանդումը դեռ չի հասել ցանկալի բարձունքների, նույնիսկ առկա նախադրյալների և համապատասխան լեզվական միջավայրի դեպքում»,- երկուշաբթի ասաց նա Հայաստանում Ռուսաց լեզվի միասնական օրվա տոնակատարության շրջանակներում անցկացված կլոր սեղանի ընթացքում։

Ինչպես նշեց Ղուկասյանը, Հայաստանում գործող լեզվական քաղաքականության շրջանակներում ռուսաց լեզուն առանցքային նշանակություն ունի։

«Դրա վառ ապացույցն է այն, որ դպրոցական կրթության համակարգում ռուսաց լեզուն երկրորդն է մայրենի լեզվից հետո, դրա դասավանդումը սկսվում է երկրորդ դասարանից, մինչդեռ այլ օտար լեզուների ուսուցումը սկսվում է երրորդ և ավելի բարձր դասարաններից»,- ասաց նա։

Ղուկասյանի խոսքով՝ բոլոր օտար լեզուներից միայն ռուսերենն է դասավանդվում հայկական դպրոցներում 11 տարիների ընթացքում, ընդ որում՝ ռուսաց լեզվի դասաժամերի թիվը 40 տոկոսով շատ է այլ օտար լեզուների համեմատ։
«Սրանք այն հիմնական նախադրյալներն են, որոնք ապահովում են ռուսաց լեզվի զարգացումը, և Հայաստանում ռուսաց լեզվի լավ տիրապետման համար ստեղծվել են գործնականորեն բոլոր պայմանները»,- ընդգծեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը: