482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Շվեյցարիայում կարգալույծ արված հայ հոգևորականը ոտնձգություններ է կատարել եկեղեցական կանոնների նկատմամբ. Տեղեկատվական համակարգի ղեկավար
17:35
06 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Շվեյցարիայում հայ նախկին հոգևորական Տ. Աբել քահանա Մանուկյանը, ով Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի որոշմամբ հունիսի սկզբին կարգալույծ էր արվել, ոտնձգություններ է իրականացրել եկեղեցական կանոնների նկատմամբ և ոչ թե եկեղեցու սպասավորի, այլ գործարարի վարք է դրսևորել, երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, Շվեյցարիայի մի շարք հայկական կազմակերպություններ դեմ են հանդես եկել երկրում առանձին թեմի ստեղծմանը, որի հայոց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը: Նրանք կոչ են անում պահպանել Աբել Մանուկյանի քահանայագործությունը:

«Մանուկյանը ոտնձգություններ է կատարել եկեղեցական կանոնների նկատմամբ, որոնք հիմնված են հնազանդության և եկեղեցական կանոնների պահպանման վրա», - ասաց եպիսկոպոսն՝ ավելացնելով, որ իր անհնազանդությամբ նախկին քահանան իրեն դասել է եկեղեցական կառույցներից դուրս:
Եպիսկոպոսի խոսքով՝ Շվեյցարիայում խնդրի հիմքում ընկած է այն փաստը, որ հայկական թեմը, որը դե-յուրե հիմնադրվել է 1992թ.-ին, դե-ֆակտո չի գործում մի խումբ շահագրգիռ անձանց և Աբել Մանուկյանի գործունեության պատճառով:

Նա ընդգծեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկար ժամանակ չէր ցանկանում արմատական միջոցների գնալ, և հանդիպումներ էին կազմակերպում՝ խնդիրը հանգիստ լուծելու համար, սակայն դրանք չպսակվեցին հաջողությամբ: «Խոստումներն ու պայմանավորվածությունները չկատարվեցին, և հարկ եղավ դիմել արմատական որոշման՝ կարգալույծ անել Աբել Մանուկյանին», - ասաց Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը:

Եպիսկոպոսը ընդգծեց, որ եկեղեցական կանոնները խախտելու պատճառով Աբել Մանուկյանին բազմաթիվ անգամ հրահանգվել է ներկայանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական Խորհրդին, սակայն նա չէր կատարում այդ հրահանգները՝ ձգտելով անձամբ հանդիպել Կաթողիկոսին:
Եպիսկոպոսը նշեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, կարգալույծ անելով քահանային, պարզապես ցանկանում է կանխել եկեղեցին մենաշնորհային կառույցի վերածելու փորձը՝ թույլ տալով Շվեյցարիայում բնակվող բոլոր հայերին հավասար իրավունքներով մասնակցել եկեղեցական կյանքին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։