483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Արկածային զբոսաշրջությունը Հայաստանում մեծ ներուժ ունի. ԱՄՀ
16:59
02 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանում արկածային զբոսաշրջության ծրագրեր են մշակվում, որը երկրում զարգացման մեծ ներուժ ունի, հայտնեց Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) զբոսաշրջության ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը:

«Ոչ ավանդական զբոսաշրջության պահանջարկը ողջ աշխարհում աճում է: Այսօր Հայաստանը ճանաչված է իր պատմամշակութային զբոսաշրջությամբ, և զբոսաշրջիկների հիմնական մասը տարեց մարդիկ են: Մենք ձգտում ենք Հայաստանը գրավիչ դարձնել երիտասարդ և ակտիվ զբոսաշրջիկների համար»,- ասաց նա հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում:

Ազոյանի խոսքով՝ Հայաստանը բացառիկ է իր լանդշաֆտով, ինչը մեծ հնարավորություններ է ստեղծում արշավների, ժայռագնացության և նմանատիպ այլ մարզաձևերի համար:

«Զբոսաշրջության այդ տեսակների հասանելիության համար մենք «Bread and breakfast» այսպես կոչված գյուղական իջևանատների ծրագիր ենք մշակում, այսինքն՝ զբոսաշրջիկները կիջևանեն և կճաշեն գյուղացիների տներում, ինչն իրենց համար ավելի էժան կլինի: Հանգստի այս տեսակն ավելի ու ավելի մասսայական է դառնում ամբողջ աշխարհում, քանի որ զբոսաշրջիկներին հետաքրքիր է այն երկրի մարդկանց կենցաղը, որը նրանք այցելում են»,- ընդգծեց տուրիզմի ծրագրի տնօրենը:
Նա ավելացրեց, որ առաջիկայում Հիմնադրամն արկածային զբոսաշրջության զարգացման մի շարք ծրագրեր կներկայացնի:

Վիճակագրական տվյալներով, 2010 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը, 2009 թվականի համեմատ, աճել է 18,9 տոկոսով՝ հասնելով 684 հազարի: 2011 թվականին նախատեսվում է այս ցուցանիշն ավելացնել 20 տոկոսով և հասցնել այն մինչև 800 հազարի: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։