484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ծանոթացել է Համահայկական հինգերորդ խաղերի նախապատրաստման գործընթացին
20:06
31 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամներին, ովքեր տարբեր երկրներից Երևան են ժամանել՝ Համահայկական 5-րդ խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների քննարկման նպատակով, հաղորդում է նախագահի լրատվական ծառայությունը: 

Համահայկական 5-րդ խաղերը կանցկացվեն Երևանում 2011թ. օգոստոսի 13-21-ը:

Նախագահը ողջունել է Կոմիտեի անդամներին, ընդգծել նրանց կողմից կատարվող աշխատանքի կարևորությունը հատկապես հիմա, երբ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում խոսվում է հայության ընդհանուր ներուժն օգտագործելու, ջանքերը միավորելու անհրաժեշտության մասին:

Հաջողություն  մաղթելով համահայկական 5-րդ խաղերին՝ նախագահը  նշել է, որ սպորտը  միավորելու, համախմբելու մեծ ներուժ ունի, և այն պետք է լավագույնս օգտագործել:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ այդ գաղափարը «Միացում սպորտով» նշանաբանով դրված է նաև Համահայկական խաղերի անցկացման հիմքում, ու իրենք ամեն ինչ կանեն 5-րդ խաղերը ևս պատշաճ կազմակերպելու և նշված նպատակին ծառայեցնելու համար:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամները Հանրապետության ղեկավարին ներկայացրել են Կոմիտեի երեկվա նիստում ընդունված որոշումները, ընթացիկ գործունեությունն ու առկա խնդիրները, նաև՝ դրանց լուծման ուղիները:

2007թ.-ի նախորդ Համահայկական չորրորդ խաղերին մասնակցել է ավելի քան 2,5 հազար մարզիկ՝ աշխարհի 26 երկրների 94 քաղաքներից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: