480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն արգելել է Իսպանիայից բանջարեղենի ներմուծումը. Պետծառայություն
18:38
31 Մայիսի 2011

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է Իսպանիայից բուսական ծագում ունեցող ապրանքների և արտադրանքների ներմուծումն արգելելու մասին։

«Արգելելու մասին հրամանը ստորագրվել է Ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանի կողմից, «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով և ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 35-րդ կետով»,- ասվում է երեքշաբթի գերատեսչության մամուլի ծառայության կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ։ 

Գերմանիայի հյուսիսում տվյալ պահին EHEC-ի՝ Escherichia coli մանրէի վտանգավոր վարակի 1,2 հազար դեպք է գրանցվել։ Միայն Համբուրգում վտանգավոր վարակը հայտնաբերվել է մոտ հինգ հարյուր մարդու մոտ։ Վերջին տվյալներով, վարակի զոհ են դարձել ևս 12 հոգի։ Գերմանիայի իշխանություններն ավելի վաղ հայտնել են, որ աղիքային ցուպիկի աղբյուրն Իսպանիայից ներկրված վարունգն է։

Նախօրեին Ռոսպոտրեբնադզորն արգելել է դեպի Ռուսաստան հում բանջարեղենի ներմուծումը, որոնք արտադրվել են Գերմանիայում և Իսպանիայում, և ծրագրում է ընդլայնել այն երկրների ցուցակը, որոնցից կարգելվի բանջարեղենների ներմուծումը։

Շվեդ փորձագետների տվյալներով՝ մայիսի 30-ի դրությամբ Շվեդիայում հաշվարկվել է աղիքային ցուպիկով հիվանդ 39 մարդ, ովքեր, ենթադրվում է, որ վարակվել են Գերմանիայում։ Գերմանիայից բերված վարակի ևս 11 դեպք է գրանցվել Դանիայում։ Վարակված վարունգ է հայտնաբերվել նաև Նորվեգիայում։

Վարակն առաջացնում է Escherichia coli մանրէն (աղիքային ցուպիկ): Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ այս մանրէն ավելի հաճախ լինում է մարդկանց և ջերմարյուն կենդանիների մոտ:

ԱՀԿ տվյալով՝ մանրէն մարդուն է փոխանցվում հիմնականում վարակված սննդի օգտագործման դեպքում՝ հում կամ անբավարար չափով ջերմային մշակում անցած մսամթերքի կամ հում կաթի միջոցով: Վարակի աղբյուր կարող է հանդիսանալ նաև ոչ բավարար ջերմային մշակում անցած բանջարեղենը: Մասնագետները խորհուրդ են տալիս ճաշ պատրաստելիս խստորեն հետևել հիգիենայի կանոններին և մանրակրկիտ լվանալ բանջարեղենը:

Այս մանրէի առաջացրած հիվանդության  ախտանշաններ են արյունոտ փորլուծը, ջերմը, սրտխառնոցը:

Հիվանդների մեծ մասն առողջանում է 10 օրվա ընթացքում, սակայն որոշ մարդկանց մոտ էլ, հատկապես նորածինների և տարեցների դեպքում հիվանդությունը կարող է բարդանալ ու վտանգավոր դառնալ կյանքի համար:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։