487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջիկա օրերին կայցելի Վրաստանի պարտիարքին. Վրաստանի դեսպան
18:22
31 Մայիսի 2011

Մի քանի օրից Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը կայցելի Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդին, տեղեկացրեց ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:

«Ուրախ եմ, որ մի քանի օրից տեղի կունենա այդ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն բազմաթիվ հարցեր», - երեքշաբթի լրագրողներին ասաց նա:

2010թ.-ին նախատեսված Գարեգին Երկրորդի այցը երեք անգամ հետաձգվել էր Վրաստան վրացական կողմի խնդրանքով: Պատճառների թվում նշվում էին Իլիա Երկրորդի առողջական վիճակը: Նման իրավիճակը ոչ միանշանակ և նույնիսկ ճգնաժամային արձագանք էր առաջացրել հայկական հասարակության շրջանում, մասնավորապես՝ բլոգերում: Հայ Առաքելական Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու միջև հիմնական խնդիրը Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների վերադարձն է և Վրաստանում ՀԱԵ-ին իրավաբանական կարգավիճակի տրամադրումը:

Դեսպանը նաև հայտարարեց, որ իրավունք չունի մեկնաբանել երկու երկրների հոգևոր առաջնորդների առաջիկա հանդիպման մանրամասները, քանի որ եկեղեցին ինքնավար է և պետությունից առանձին:

«Սակայն մենք ամեն կերպ աջակցելու ենք այդ երկխոսությանը, և ես համոզված եմ, որ մոտ ապագայում շատ հարցեր կլուծվեն», - ընդգծեց Շարմանաշվիլին:

Նա նաև տեղեկացրեց, որ Վրաստանը որոշակի խնդիրներ ունի ոչ միայն հայկական եկեղեցու, այլև այլ դավանքների և եկեղեցիների հետ կապված, որոնք գործում են Վրաստանի տարածքում, ինչպես նաև նրանց պաշտոնական կարգավիճակ տրամադրելու հարցում:

«Վրաստանում դեռևս չի ընդունվել կրոնական հարաբերությունները կարգավորող օրենքը: Դա վերաբերում է ոչ միայն հայկական եկեղեցուն: Երկրի իշխանություններն այժմ աշխատում են այդ հարցերի ուղղությամբ», - ընդգծեց նա:

Թբիլիսիում գործում է ընդամենը երկու հայկական եկեղեցի՝ Սբ. Գևորգ մայր տաճարն ու Սբ. Էջմիածինը, որոնք գտնվում է Հավլաբարի շրջանում, ևս հինգ եկեղեցի էլ, այսպես կոչված, վիճահարույց կարգավիճակում են, դրանք են՝ Կարմիր ավետարան եկեղեցին, Սբ. Մինասը, Սբ. Նշանը, Սբ. Նորաշենն ու ավերված Սբ. Գևորգը: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։