486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները երբեք այսքան հաջող չեն եղել. Վրաստանի դեսպան
17:03
31 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Վրաստանի անկախության քսան տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել, ինչպես այժմ են, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին։

«Ես շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց Հայաստան գալ և իմ աշխատանքը սկսել այսքան բարենպաստ պայմաններում»,- ասաց դիվանագետը։

Ըստ նրա՝ քաղաքական մակարդակում հայ-վրացական երկխոսության ինտենսիվ զարգացման մասին խոսում են երկու երկրների նախագահների մասնավոր և առարկայական կապերը, որոնց միջև գերազանց քաղաքական և մարդկային հարաբերություններ են հաստատվել։

Բացի այդ, ինչպես նշեց դեսպանը, սերտ հարաբերություններ են զարգանում նաև ՀՀ և Վրաստանի կառավարությունների միջև, ինչի մասին վկայում են վարչապետների և կառավարության անդամների մակարդակով հաճախակի հանդիպումները, որոնց ընթացքում տարբեր համաձայնագրեր և պայմանագրեր են կնքվում։

«Վերջին քսան տարվա ընթացքում նման հաճախակի կապեր երբեք չեն եղել։ Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն նաև հետագայում։ Շատ ճիշտ նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ոչ մի այնպիսի խնդիր չկա Հայաստանի և Վրաստանի միջև, որ հնարավոր չլինի լուծել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծեց Շարմանաշվիլին։

Մեկնաբանելով Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների վրա ռուս-վրացական հակասությունների հնարավոր ազդեցության հարցը, դեսպանը մեջբերեց այդ երկրների նախագահների հայտարարությունները, որոնց համաձայն՝ երկկողմ հարաբերությունների վրա երբեք չեն ազդի երրորդ երկրների հարաբերությունները։

«Եվ Հայաստանը, և Վրաստանը փորձում են չշոշափել այդ հարցերը»,- ասաց Շարմանաշվիլին՝ ավելացնելով, որ հայ և վրացի ժողովուրդների միջև բարեկամությունը խորը պատմական արմատներ ունի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։