486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
«The king’s singers» հայտնի խմբի համերգով կմեկնարկի Երևանի փառատոնը
16:50
31 Մայիսի 2011

«Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային տասներկուերորդ փառատոնի բացումը կնշանավորվի «The king’s singers» համաշխարհային հայտնի վոկալ խմբի համերգով, ասաց փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը։

Ըստ նրա՝ համերգը տեղի կունենա հունիսի 3-ին Երևանի «Արամ Խաչատրյան» համերգային դահլիճում։

«Այս տարի փառատոնը մեկնարկում է մեզ համար շատ բարդ նախագծով, որի մասին մենք շուրջ 10 տարի ենք երազել։ Դա «The king’s singers» խումնբն է, որը ստեղծվել է 1960-ական թվականներին։ Այն գործիքային վոկալ ժանի ստեղծողն է, որին ավելի ուշ հաջորդեցին մեծ քանակությամբ խմբեր և անսամբլներ»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռոստոմյանը։

Նա նշեց, որ խումբը կատարում է ինչպես դասական ստեղծագործություններ, այնպես էլ ջազ, ռոք-ն-ռոլ, փոփ ժանրի երաժշտություն՝ օրիգինալ անմեկնաբանությամբ։

Միաժամանակ Ռոստոմյանն ընդգծեց, որ «Հովեր» կամերային երգչախումբը՝ Սոնա Հովհաննիսյանի գեղարվեստական ղեկավարությամբ, ով փառատոնի գլխավոր մենեջերն է, նաև կկատարեն համանման վոկալ կոմպոզիցիաներ։

Փառատոնի այլ մասնակիցների թվում նա նշեց «Academy of Saint Martin in the Fields» կամերային նվագախումբը, Գյուլբենկյանի սիմֆոնիկ նվագախումբը, համաշխարհային հայտնի ջութակահար Պինկաս Ցուկերմանի «Հագեն» լարային կվարտետը, դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովային։

Բացի այդ, փառատոնի շրջանակներում ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախումբը՝ հայտնի դիրիժոր Յուոզաս Դոմարկասի ղեկավարությամբ։

Փառատոնը Հայաստանում անցկացվում է 11 տարի անընդմեջ «21-ի հեռանկարներ» անվանումով, սակայն այս տարի վերանվանվել է «Երևանյան հեռանկարներ»:

Փառատոնի շրջանակներում Հայաստանում ելույթ են ունեցել համաշխարհային մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են Յուրի Բաշմետը, Վիկտոր Տրետյակովը, Սթիվեն Իսերլիսը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Պինկաս Ցուկերմանը, ինչպես նաև Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: