483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի և Հայաստանի ներքաղաքական գործընթացները զգալի տարբերություններ ունեն. Վրաստանի դեսպան
16:34
31 Մայիսի 2011

Վրաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներն էականորեն տարբերվում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից, կարծում է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:

«Ամենագլխավոր տարբերությունն այն է, որ Հայաստանի ներքին խլրտումները ներհայկական են և չեն հրահրվում այլ պետությունների կողմից, իսկ Վրաստանում, ցավոք, կան խմբեր, որոնք ֆինանսավորվում են այլ երկրների կողմից՝ դեպի ՆԱՏՕ Վրաստանի տեղաշարժին խանգարելու նպատակով», - երեքշաբթի լրագրողներին ասաց Շարմանաշվիլին:

Դեսպանը նաև ավելացրեց, որ Վրաստանը հստակ հայտարարել է եվրոպական հասարակության մեջ ինտեգրվելու իր ձգտման մասին ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմաքաղաքական մակարդակում:

«Մեր ժողովուրդը հանրաքվեի միջոցով հայտարարել է, որ կողմնակից է դեպի ՆԱՏՕ Վրաստանի ընթանալուն: Մենք հասկանում ենք, որ դեպի Եվրոպա ընթանալու ճանապարհը շատ դժվար է, սակայն մենք պատրաստ ենք անցնել այդ դժվարությունների միջով», - ընդգծեց նա:

Դեսպանի կարծիքով՝ նմանատիպ ուղղակի միջամտություններ, մասնավորապես՝ որևէ գործընթացին խանգարելու նպատակով առանձին խմբերի ֆինանսավորում հայկական ներքին քաղաքականության մեջ չկա:

Մեկնաբանելով Վրաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական իրադարձությունները, մասնավորապես՝ Թբիլիսիում բողոքի ակցիայի ցրումը՝ Շարմանաշվիլին հայտարարեց, որ Վրաստանում քաղաքական դրությունը կայուն է և միշտ այդպիսին է եղել:

«Մենք անկայուն չենք համարում այն իրավիճակը, երբ երկրում հանրահավաքներ են անցկացվում, քանի որ դա Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է, և ցանկացած ժամանակ, օրենքի շրջանակներում, կարող են տարատեսակ հանրահավաքներ և ցույցեր անցկացվել, մենք դա ապակայունություն չենք համարում», - նշեց նա՝ ավելացնելով, որ, այնուամենայնիվ, մի խումբ քաղաքական անձանց հաջողվել է խաղաղ ցույցը վերածել ոստիկանության դեմ ուժային դիմադրության:

«Համարժեք միջոցներ են ձեռնարկվել այդ անօրինական գործողությունները կանխելու նպատակով: Այսօրվա դրությամբ շուրջ 90 մարդ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Մի շարք անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության, և այժմ նրանց գործերով հետաքննություն է ընթանում», - ասաց դեսպանը:

Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը վրացական հատուկ նշանակության ջոկատը ցրել է Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում «Ժողովրդական ժողովի» կազմակերպած բողոքի ակցիան՝ կիրառելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, ռետինե գնդակներ և մահակներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ակցիայի մասնակիցներից շատերը տարբեր աստիճանի վնասվածքներով և արցունքաբեր գազից ստացած թունավորումով տեղափոխվել են հիվանդանոց: Տասնյակ մարդիկ ձերբակալվել են:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։