483.99
+0.13
574.4
+1.51
8.28
-0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Բյուրականում աշնանն Արվեստների ակադեմիա կբացվի
16:31
31 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Արագածոտնի մարզի Բյուրական քաղաքում 2011 թ.-ի աշնանը կբացվի Արվեստների ակադեմիա «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում, ասաց փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:

«Նմանատիպ ակադեմիաներ են ստեղծվում բոլոր երկրներում, որտեղ անցկացվում են խոշոր փառատոններ: Այստեղ կհրավիրվեն լավագույն դասախոսներ, հայտնի երաժիշտներ, ովքեր կաշխատեն երիտասարդ երաժիշտների հետ: Եվ հույս ունենք, որ այս ամենի շնորհիվ առաջիկա տարիների ընթացքում Սերգեյ Խաչատրյանի կողքին (երիտասարդ հայտնի հայ ջութակահար - «Նովոստի-Արմենիա») կհայտնվեն այլ հիանալի կատարողներ», - ասաց Ռոստոմյանը երեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

Նա ընդգծեց, որ ակադեմիան ստեղծվել է բացառիկ մշակութային մթնոլորտ ստեղծելու նպատակով, որը թույլ կտա երիտասարդ երաժիշտներին փոխգործակցել աշխարհի հայտնի վարպետների հետ:

Փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ ակադեմիան նախատեսված է ոչ միայն որպես ուսումնական, այլ նաև որպես մշակութային կենտրոն, որտեղ կանցկացվեն համերգներ, փառատոններ և մշակութային այլ միջոցառումներ:

Նա նշեց, որ Հայաստանում այս տարի վարպետության-դասընթացներին իրենց մասնակցությունն են հաստատել մանկավարժ Աննա Չումաշենկոն և ջութակահար Գիդոն Կրեմերը:

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ աշխարհահռչակ ջութակահար Պինխաս Ցուկերմանը ևս ցանկություն է հայտնել դասավանդել հայ ուսանողներին, սակայն 2012 թ.-ից:

Ինչ վերաբերում է ուսանողներին ընտրելու սկզբունքին, ապա նրա խոսքերով՝ վարպետներն իրենք են ընտրելու իրենց ապագա աշակերտներին վարպետության-դասընթացներ անցկացնելու համար:

Փառատոնի գլխավոր մենեջերն ընդգծեց, որ հայտնի երաժիշտների աշակերտները կարող են լինել ինչպես երիտասարդ հայտնի երաժիշտներ, այնպես էլ սկսնակ տաղանդներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար:
19:15
24 Նոյեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
18:04
24 Նոյեմբերի 2017
ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. ՀՀ նախագահ
Նրա խոսքով, այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով։
15:12
24 Նոյեմբերի 2017
Ղեկավարելու է արդյո՞ք Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, թե տեսնում է, արդյո՞ք, ինքն իրեն ՀՀ նախագահի պաշտոնում 2018 թվականից հետո, թե` ոչ։
14:55
24 Նոյեմբերի 2017
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը (ՖՈՏՈ)
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը:
20:56
23 Նոյեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Բրյուսել կատարած այցի շրջանակում հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ:
17:07
23 Նոյեմբերի 2017
Հայաստանը նշել է Ադրբեջանի`ԵՏՄ–ին անդամակցելու պայմանները
Հայաստանը կողջունի Ադրբեջանի մասնակցությունը կամ դիտորդի  կարգավիճակը ԵՏՄ–ում միայն մի դեպքում:
11:05
23 Նոյեմբերի 2017
ՀՀ իշխանական կառուցվածքում արմատական փոփոխություններ են սպասվում
Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել:
18:25
22 Նոյեմբերի 2017
Էրդողանը կարծում է, որ Պուտինն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։