482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված կլինի Ադրբեջանի կառուցողականությունից. ՀՀԿ
14:33
30 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված կլինի Ադրբեջանի կառուցողականությունից, կարծում է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների դովիլյան հայտարարությունը հստակ ուղերձ էր Ադրբեջանին, որը սակայն Բաքվում պատրաստ չեն ընդունել։ Ադրբեջանական կողմն այդ հայտարարությունում տեսավ այն, ինչը չկար, աղավաղեց հայտարարության էությունը»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շարմազանովը։

Դովիլում ԵԱՀԿ ՄԽ առաջնորդներ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի ընդունած հայտարարության մեջ նշվում է, որ հակամարտության գոտում ուժի կրկնակի կիրառումը կդատապարտվի միջազգային հանրության կողմից:

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հայտարարության առթիվ Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությնում կրկին նախապայմաններ են առաջադրվում ղարաբաղյան կարգավորման գործընթացում, որոնք վերաբերվում են Ղարաբաղի պաշտպանական բանակի կողմից ազատագրած տարածքից զորքի դուրսբերմանը։

Ըստ խմբակցության քարտուղարի՝ Դովիլյան հայտարարությունը համահունչ է ղարաբաղյան հարցում Հայաստանի դիրքորոշման հետ։

«Երկու հայկական պետությունները բազմիցս հայտնել են, որ ուժի կիրառումն անթույլատրելի է, և իրենց հանրությանը խաղաղ կարգավորման են պատրաստել՝ ի տարբերություն Ադրբեջանի։ Մենք բազմիցս հայտնել ենք, որ ուժի կիրառումն աղետալի կլինի ագրեսոր կողմերի համար»,- ընդգծեց նա։

Շարմազանովն ավելացրեց, որ Ադրբեջանն ասում է մի բան, իսկ անում է ուրիշ բան՝ կործանիչ քաղաքակաոնւթյուն իրականացնելով։

«Հայկական կողմը պատրաստ է խաղաղ կարգավորմանը, և ոչ մի կերպ չի խոչընդոտի գործընթացին»,-ասաց նա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: