481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում չծխողների իրավունքների պաշտպանության երթ կանցկացվի
14:23
30 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում մայիսի 31-ին Երևանում չծխողների իրավունքների պաշտպանության երթ կանցկացվի, հաղորդում է «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքի մամուլի ծառայությունը:

Երթը կմեկնարկի Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքից և կավարտվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամ շենքի մոտ:

«Երթի նպատակն է հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել և բարձրացնել նրանց իրազեկվածությունը երկրորդային ծխի ազդեցության և Հայաստանում գործող հակածխախոտային օրենսդրության վերաբերյալ», - նշվում է տեղեկատվության մեջ:

 

Երթի մասնակիցները կտարածեն թռուցիկներ Երևան քաղաքի ուսանողական վայրերում և հանրային տրանսպորտում` հակածխախոտային օրենսդրության և չծխողների իրավունքների վերաբերյալ:

 

Երթի կազմակերպիչներն են Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը և «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը:

Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում նախատեսված է մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)  Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (ԾՊՇԿ) գործադրման ընթացքը Հայաստանում, առկա ձեռքբերումները և բացթողումները:

Կոնվենցիան վավերացվել է 172 պետությունների կողմից՝ բնակչության 87 տոկոսով: Հայաստանը միացել է կոնվենցիան 2004 թ.-ին:

Ծխելու կանխարգելմանն նվիրված ևս մեկ ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանն ու «Կանաչաստան» հասարակական կազմակերպությունը: Ակցիայի ընթացքում շնորհակալագրեր են հանձնվելու այն հանրային վայրերին (սրճարան, բար, ռեստորան), որտեղ չեն ծխում կամ առկա են չծխողների համար հատկացված վայրեր:

Հայաստանն աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում ծխողների թվով: ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ մեծահասակ բնակչության շուրջ 30 տոկոսը կանոնավոր ծխողներ են, որոնցիցի 52 տոկոսը տղամարդիկ են: Երիտասարդների շրջանում ծխողների տոկոսը 3,5-է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: