480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆԽ-ի նիստին
10:38
30 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մինսկ՝ մայիսի 31-ին կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Նիստի ընթացքում կքննարկվի 2010թ. դեկտեմբերին տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության Խորհրդի նստաշրջանի ընթացքում ձեռք բերված պայմանվորվածությունների իրականացումը` ուղղված կազմակերպության առավել ամրապնդմանն ու արդյունավետության բարձրացմանը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները Մինսկում կքննարկեն ՀԱՊԿ-ՄԱԿ ձևաչափում խաղաղարար գործունեության հաստատման հեռանկարները և կազմակերպության մեխանիզմների հարմարեցումը՝ մասնակից-երկրների անվտանգության սպառնալիքներին և մարտահրավերներին արձագանքելու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Հանդիպմանը ռուսական կողմը կներկայացնի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նիստին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նիստի ավարտից հետո ՀԱՊԿ անդամ-պետությունների արտգործնախարարները կհանդիպեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի խոսքերով՝ նախատեսված միջոցառման օրակարգում ներառված են ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության ընթացիկ խնդիրները:

«Նախատեսվում է քննարկել միջազգային դրության զարգացման իրավիճակի և հեռանկարների, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ-երկրների անվտանգության ապահովման վրա այդ դրության ազդեցության մասին գլխավոր քարտուղարի տեղեկատվությունը», - ասել է նա:

Լուկաշևիչն ընդգծել է, որ նիստի ընթացքում «ըստ ավանդույթի՝ կարևոր տեղ կզբաղեցնեն ՀԱՊԿ անդամ-երկրների արտաքին-քաղաքական համագործակցության, այդ թվում նաև միջազգային այլ կազմակերպությունների հետ փոխգործակցությանն ուղղված երկրների քայլերի համակարգման հարցերը»:

«Նախատեսվում է զգալի ուշադրություն դարձնել ՀԱՊԿ-ՄԱԿ ձևաչափում խաղաղարար գործունեության հաստատման հեռանկարների և ուղիների հարցին՝ 2010 թ.-ի մարտին երկու կազմակերպությունների քարտուղարների միջև ստորագրված համագործակցության մասին համատեղ հռչակագրի դրույթներին համապատասխան», - նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա կարծիքով՝ «այս փուլում ՀԱՊԿ-ի աշխատանքի առանցքային ուղղությունն է կազմակերպության մեխանիզմների կատարելագործումը՝ նոր իրողություններին այն հարմարեցնելու նպատակով, այդ թվում նաև անդամ-պետությունների անվտանգության սպառնալիքներին և մարտահրավերներին արձագանքելու արդյունավետության բարձրացումը»:

«Այս համատեքստում նախարարները կքննարկեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերյան (2010 թ) նստաշրջանի որոշումների իրագործմանն ուղղված աշխատանքը, ինչպես նաև կազմակերպության համապատասխան համակարգող մեխանիզմների գործունեությունը», - պարզաբանել է նա:

Նախատեսվում է քննարկել նաև վարչարարական և կազմակերպչայան բնույթի մի շարք հարցեր: ՀԱՊԿ քարտուղարության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի խոսքերով՝ ԱԳՆԽ-ի նիստի ընթացքում կքննարկվեն «գործընկերության ինստիտուտի ստեղծման» առաջարկները (որոնց հեղինակը Բելառուսն է):

Նախարարները կքննարկեն նաև 2011 թ.-ի առաջին կիսամյակի-2012 թ.-ի առաջին կիսամյակի ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների խորհրդատվությունների ծրագիրն արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության վերաբերյալ: «Կքննարկվեն նաև ՀԱՊԿ խաղաղարար ուժերի ձևավորման վերաբերյալ փաստաթղթերը և կորոշվեն հաջորդ նիստերի անցկացման ամսաթիվն ու վայրը», - ավելացրել է նա:

Բացի այդ, Մինսկում հունիսի 1-ին կանցկացվի նաև ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը՝ Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Լեոնիդ Մալցևի նախագահությամբ:

Հավաքական անվտանգության պայմանագիրը (ՀԱՊ) ստորագրվել է 1992 թ.-ի մայիսի 15-ին Տաշքենդում: 2002 թ.-ին Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել վերափոխել ՀԱՊ մասնակից-պետությունների համագործակցության մեխանիզմներն ու կառույցները տարածաշրջանային միջազգային կազմակերպության՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության»՝ տալով նրան համապատասխան կարգավիճակ: ՀԱՊԿ կանոնադրությունն ուժի մեջ է մտել 2003 թ.-ի սեպտեմբերի 18-ին:

ՀԱՊԿ-ի կազմում ներառված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Այս պահին ՀԱՊԿ-ում նախագահում է Բելառուսը: 2004 թ.-ից ՀԱՊԿ-ն ունի դիտորդի կարգավիճակ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։