482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի հրամանագրով մի շարք մարդկանց շքաննշաներ ու մեդալներ են շնորհվել Հանրապետության տոնի կապակցությամբ
19:40
27 Մայիսի 2011

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով, Հանրապետության տոնի կապակցությամբ` գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, տնտեսության, առողջապահության ոլորտի մի խումբ աշխատողներ պարգևատրվել են բարձրագույն պետական պարգևներով` շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահ Սերժ Սարգսյանը նրանց հանձնել է պետական պարգևները,  շնորհավորել պարգևատրման և Հանրապետության տոնի կապակցությամբ:

Պատվո շքանշանով է պարգևատրվել կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը,Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի է արժանացել
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր Վիլեն Գալստյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Զաքարյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության  դոկտոր, պրոֆեսոր  Գրիգոր Կիրակոսյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի  Սուվարյանը:
 
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են արքեպիսկոպոս  Տեր Ավագ Ասատուրյանը, արքեպիսկոպոս  Տեր Վաչե Հովսեփյանը, Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Տեր Պարգև Մարտիրոսյանը:

Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվել են «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի վիրաբույժ Ամալյա Ասլանյանը, Տավուշի մարզի «Արծվաբերդի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Դալլաքյանը,
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչ Կարեն Կիրակոսի Մանուկյանը, Շիրակի մարզի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Սարգիս Վարդանյանը,
«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձական բաժնի բժիշկ Ռիմա Փիլիպոսյանը:

Անանիա Շիրակացու մեդալի են արժանացել «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի գլխավոր գյուղատնտես Սամվել Աղաջանյանը, «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնտեսական գնացքների ուղեմասի պետ Ավետիք  Գրիգորյանը,Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի տեղակալ, ընդհանուր և տեսական  ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ  Ղազարյանը, «Արարատի ճանշին» ՍՊԸ-ի մեխանիզատոր Էդիկ  Մարտիրոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի գլխավոր խորհրդական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ  Մինասյանը, «Հարավկովկասյան  երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Սևան կայարան» գծային-կայարանային միավորման պետ Իշխան Սարգսյանը:

Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել են մշակույթի գործիչ Գեորգի Ասատրյանը, Իջևանի ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Նունե Ավետիսյանը, Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի անգլերենի և ռուսաց լեզվի  ուսուցչուհի Գայանե Բաղդասարյանը,
Սպիտակի քաղաքային գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը,
Կոտայքի մարզի Արգել գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Լալա  Թադևոսյանը, նկարիչ (Ֆրանսիա) Ռիշար (Խաչատուր) Ժերանյանը, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Շուշանիկ Խաչիկյանը,
Արմավիրի «Սարդարապատ» վոկալ-գործիքային համույթի գեղարվեստական ղեկավար Լևիկ Հայրապետյանը, Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Սուսաննա Մինասյանը, ջութակահար Արտաշես Աշոտի Մկրտչյանը,
Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Գրիգոր Մկրտչյանը, Տաշիրի թիվ 2 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Գոհար  Սոլոյանը,

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների արժանացած անձանց ցանկ

Գիտության վաստակավոր գործչի կոչում է շնորհվել
Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Միխաիլի Հարությունյանին,
 Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Հայկի Շուքուրյանին, 

Վաստակավոր մանկավարժի կոչում է ստացել Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վոլոդյա Գրիգորի Օհանջանյանը:

Ժողովրդական արտիստի կոչման են արժանացել Երևանի «Համազգային» պետական թատրոնի բեմադրող ռեժիսոր Հրաչյա Գասպարյանը, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արտաշես (Արթուր) Գրիգորի Գրիգորյանը:

Ժողովրդական նկարչի կոչում է շնորհվել քանդակագործ, նկարիչ Խաչատուր  Իսկանդարյանին:

Վաստակավոր արտիստի կոչման են արժանացել երգչուհի, «Նազանի» ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար Արուսյակ  Գուլանյանը, Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթի մեներգիչ Ստեփան Դալլաքյանը, Երևանի Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Գոհարիկ Իգիտյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի մենակատար Զավեն  Հարությունյանը, «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի դուդուկահար-մենակատար, Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի տնօրեն Գագիկ Մալխասյանը:

Վաստակավոր նկարչի կոչում են ստացել քանդակագործ  Տիգրան Արզումանյանը, նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը:

Արվեստի վաստակավոր գործչի կոչման են արժանացել գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, «Շարական» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Գրիշա Դանիելյանը  (Դանիել Երաժիշտ), կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, կոմպոզիտոր Արամ Սաթյանը:

Մշակույթի վաստակավոր գործչի կոչում է շնորհվել պարուսույց Գագիկ Արտաշեսի Կարապետյանին:

Հանրապետության տոնի առթիվ կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանից իրենց պարգևներն են ստացել նաև Մովսես Խորենացու մեդալի արժանացած «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող Անահիտ Հայթայանը, վաստակավոր լրագրողի կոչման արժանացած «Կանչ» մանկապատանեկան թերթի գլխավոր խմբագիր Վարուժան Մնացականյանը,  «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը,  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի պատասխանատու քարտուղար Սամվել Սարգսյանը և նույն թերթի լրագրող Պետրոս Սարուխանյանը:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: