480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ պատգամավորներն ընդհանուր առմամբ գոհ են Ղարաբաղի վերաբերյալ երեք նախագահների հայտարարությունից, ՀՅԴ-ն վերապահումներ ունի
14:15
27 Մայիսի 2011

Հայաստանի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ դրական են գնահատում ղարաբաղյան խնդրի շուրջ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների նախօրեին արված հայտարարությունը:

Մեծ ութնյակի շրջանակներում Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի կողմից հինգշաբթի ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ միայն բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը կարող է բերել խաղաղության, կայունության և հաշտեցման՝ հնարավորություններ բացելով տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար, իսկ հակամարտության գոտում ուժի կրկնակի կիրառումը կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Փաստաթղթում նաև կոչ է արվում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին վճռորոշ քայլ անել դեպի խաղաղ կարգավորում:

«Մեր կողմից հնչեցված քաղաքական ձևակերպումները խմբագրված տեսքով հրապարակվեցին երեք նախագահների կողմից», - այպես մեկնաբանեց նախօրեին արված նախագահների հայտարարությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը միշտ պատրաստ է խնդրի խաղաղ կարգավորմանը: Կարծում եմ, որ հայտարարությունը բավականին բարենպաստ է մեզ համար», - կարծում է Սահակյանը: Խմբակցության ղեկավարը ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում, և այս դիրքորոշման մասին գիտի ողջ աշխարհը:

Նա նաև կարծում է, որ երեք նախագահների հայտարարություններն ուղղված են հենց Ադրբեջանին:

«Օրինաց երկիր» կոալիցիոն խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն իր հերթին նշեց, որ փաստաթղթի առանցքային դրույթը հակամարատության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն է, ինչը համահունչ է Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը: «Խաղաղ կարգավորումը մեր սկզբունքային դիրքորոշումն է», - ասաց պատգամավորը: Նրա խոսքերով՝ պաշտոնական Բաքուն և հատկապես այդ երկրի նախագահը պետք է համապատասխան եզրակացություններ անեն, քանի որ Հայաստանի դիրքորոշումը դարձել է նաև միջազգային հանրության դիրքորոշումը:

Դաշնակցության խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ հայտարարության մեջ Հայաստանի և Ադրբեջանի վարքագծի միջև սահմանազատում չկա և, ըստ էության, հավասարության նշան է դրվում, ինչն անընդունելի է՝ հատկապես հաշվի առնելով Բաքվի ագրեսիվ վարքագիծը:

Մինասյանի խոսքերով՝ մյուս կողմից փաստաթղթում օգտագործվում է «կողմեր» տերմինը, ինչը թույլ է տալիս Հայաստանին բանակցային գործընթացում պահանջել Ղարաբաղի մասնակցությունն ու ԼՂՀ-ի ճանաչումը՝ որպես հակամարտող կողմ:

«Հայտարարության մեջ հնչած երրորդ կարևոր ազդանշանը Ռուսաստանի միջնորդական գործունեության հավանությունն է մնացած համանախագահների կողմից», - ասաց պատգամավորը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։