486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանցիներն առաջին անգամ կդիտեն «Ռոմեո և Ջուլիետի» բալետի մեծ բեմադրությունը
14:00
27 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի խոշորագույն բեմադրությունն առաջին անգամ կկայանա Երևանում մայիսի 29-ին և 30-ին, հայտնեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Բալետի պրեմիերան կկայանա  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

«Նման մասշտաբի բեմադրություն առաջին անգամ է իրականացվում մեր սեփական ուժերով առանց լրացուցիչ օգնության»,- ուրբաթ մամուլի ասուլիսում հայտնեց Պողոսյանը։

Նա ընդգծեց, որ «Ռոմեո և Ջուլիետը», որի բեմադրությունը կիրականացնի հայտնի խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը, հիանալի ապացույց դարձավ այն բանի, որ Երևանի Օպերայի և բալետի թատրոնը պահպանել է իր լավագույն ավանդույթները։

Օպերայի և բալետի թատրոնի գլխավոր խորեոգրաֆ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի վաստակավոր արտիստ, դիրիժոր Կարեն Դուրգարյանի շնորհիվ Պրոկոֆևի դասական երաժշտության հիման վրա հաջողվեց ստեղծել ռիթմով և տեմպով լի ժամանակակից խորեոգրաֆիա։

Ըստ նրա՝ երաժշտությունն առավել մոտեցվել է կոմպոզիցիային, որը հնչում է իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ձեֆիրելիի համանուն ֆիլմում։

Խորեոգրաֆը միաժամանակ ընդգծեց այս ստեղծագործության բարդությունը, որը հենց բալետի պարողների երկարատև մասնագիտական զարգացում է ենթադրում։

Խառատյանը հայտնեց նաև բեմադրության անսովոր լուծման մասին դեկորացիաների և կոստյումների հարցում, որոնք երիտասարդ դիզայներ Աստղիկ Ստեփանյանի դեբյուտային աշխատանքն են։

Այսպես, նրա խոսքով, 16-րդ դարի Վերոնայի ոճով կատարված դեկորացիաներն ու հագուստները միաժամանակ պետք է հանդիսատեսին հիշեցնեն ժամանակակից Երևանը, որի փողոցները լի են երիտասարդներով։

Այս առիթով ինքը դիզայները լրագրողներին հայտնեց, որ բամադրությունում կընդգրկվի մինչև վեց դեկորացիա, և սյուժեի սրընթաց զարգացմանը զուգընթաց դեկորացիաները նույնքան արագ կփոխվեն։

Ստեփանյանը նշեց, որ քանի որ բեմադրությունում մասսայական տեսարանների համար մեծ թվով դերասաններ են ընդգրկվել, բեմում կպարեն 40 տեսակի կոստյումներով ավելի քան 100 պարողներ։

Բալետում կպարեն երկուական մենակատարներ յուրաքանչյուր պարտիայում՝ Ռոմեոյի դերում հանդես կգան Ռուբեն Մուրադյանը և Սևակ Ավետիսյանը, Ջուլիետի՝ Ժակլին Սարխոշյանը և Սյուզի Փիրումյանը, Տիբալտի պարտիայում են պարելու Նարեկ Մարտիրոսյանը և Կարեն Խաչատրյանը, իսկ Մերկուցիոյի դերում՝ Արման Բալմանուկյանը և Սերգեյ Սաֆարյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: