482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ընդդիմադիրներ Փաշինյանն ու Միքայելյանը համաներմամբ ազատ կարձակվեն. նախարար
11:14
27 Մայիսի 2011

Հայկական ընդդիմության ակտիվիստներ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը, ովքեր ազատազրկման մեջ են 2008 թ.-ի մարտյան գործով, համաներմամբ ազատ կարձակվեն, Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

ՀՀ խորհրդարանը մայիսի 26-ին ընդունել է համաներում հայտարարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը, որն արվել է Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական լրատուի» մեջ հրապարակվելուց հետո:

Թովմասյանն ափսոսանք է հայտնել այս կապակցությամբ մամուլում հնչող բազմաթիվ անտրամաբանական մեկնաբանությունների կապակցությամբ: «Տարրական հաշվարկի դեպքում պարզ է դառնում, որ համաներումը տարածվում է նաև այդ երկու մարդկանց վրա», - նշեց նախարարը:

Նա ավելացրեց, որ պատրաստվում է անձամբ այցելել քրեակատարողական հաստատություններ և զրուցել այն դատապարտյալների հետ, որոնց վրա տարածվել է համաներումը (շուրջ 1000 մարդ - «Նովոստի-Արմենիա»):

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը 2010 թվականի հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

2009թ.-ի հունիսին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն ութ տարվա ազատազրկման է դատապարտվել: Միքայելյանը մեղավոր է ճանաչվել 225 հոդվածի առաջին մասով (զանգվածային անկարգություններ), 235 հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի ու պայթյունավտանգ սարքավորումներ անօրինական ձեռքբերում, իրացում, պահում, տեղափոխում կամ կրում): Դատվածությունը հիմք է հանդիսացավ, որ 2009թ.-ի սեպտեմբերի 15-ին դադարեցվեն պատգամավոր Միքայելյանի լիազորությունները:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։