487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի ազատագրության համար զոհված Կուբանի կազակներին նվիրված հուշարձան կբացվի ԼՂՀ-ում
20:01
26 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. Արցախի ազատագրական մարտերում զոհված Կուբանի 14 կազակների հիշատակը հավերժացնող հուշարձան կբացվի Գանձասարում (ԼՂՀ) մայիսի 28-ին, հինգշաբթի հայտնեց Հայ-Ռուսական կազակական միության (ՀՌԿՄ) գլխավոր ատաման Մայիս Միրզոյանը։

«1992 թվականի Ղարաբաղի պատերազմի ամենաբուռն պահին մեզ օգնության եկան Կուբանի կազակները, 85 մարդ։ Նրանցից 14-ը զոհվեցին՝ պաշտպանելով Արցախը։ Դեռ այն ժամանակ առաջացավ զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի գաղափարը»,- ասաց Միրզոյանը։

Հուշարձանի բացումը նվիրված կլինի Հայաստանի առաջին Հանրապետության օրվան, որը նշվում է մայիսի 28-ին, և Սարդարապատում, Բաշ-Ապարանում (1918թ.) թուրք զավթիչների նկատմամբ հայ ժողովրդի տարած հաղթանակներին։

Կազակական զորքերի գեներալ-մայոր, Հայ-Ռուսական կազակական միության գլխավոր շտաբի պետ Անատոլի Առաքելյանն իր հերթին ընդգծեց, որ Հայ-Ռուսական կազակական միության նպատակը, նախևառաջ, Հայաստանում կազակության վերածնումն է, որն ավելի քան 300 տարվա պատմություն ունի, ինչպես նաև հայ-ռուսական բազմադարյա բարեկամության ամրապնդումը։

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա են եղել «Ոչ ավանդական բնակության վայրերի կազակների միություն» համառուսական հասարակական կազմակերպության ատաման Իվան Կոնոնովը, «Վրաստանի կազակների միության» Գերագույն ատաման, գեներալ լեյտենանտ Վասիլի Կադենեցը, Ռուսաստանի հայերի միությանն առընթեր Հայ-Ռուսական կազակական միության համակարգող ատաման Սամվել Աբրահամյանը։

Հայաստանում տոհմական կազակներ չկան, սակայն ռուս կազակների զորքում եղել են հայ կազակներ, որոնց թիվը 1732թ.-ին կազմել է 307 մարդ։ Հետագայում իշխան Պոտյոմկինը ստեղծել էր հայ կազակների ջոկատ, որն ավելի ուշ վերածվել էր հայ կազակների հեծելազորային գնդի, որը փայլուն կերպով էր իրեն դրսևորել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։