478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում առաջին անգամ տարածաշրջանային մագիստրոսական ծրագիր է մեկնարկել
18:44
26 Մայիսի 2011

«Մարդու իրավունքներն ու ժողովրդավարություն» թեմայով տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրն առաջին անգամ մեկնարկել է Հայաստանում, ասաց ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, ծրագրի ղեկավար Արթուր Ղազինյանը:

«Ծրագրի նպատակն է ստեղծել միջհամալսարանական կրթական միջավայր, որը մագիստրոսական մակարդակի վրա կզբաղվի մարդու իրավունքների և ժողովրդավարության ուսուցմամբ: Եվրոպական հանձնաժողովը դրական է արձագանքել և որոշել է աջակցել այս ծրագրին, որի արժեքը կազմում է 1 մլն 300 հազար եվրո», - հինգշաբթի ծրագրի շնորհանդեսից առաջ ասաց Ղազինյանը լրագրողներին:

Նրա խոսքով՝ բացի  Հայաստանից, ծրագրում ներառված են նաև ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի այլ երկրներ՝ Բելառուսը, Մոլդովան և Ուկրաինան: Նա նաև նշեց, որ սկզբում նախատեսվում էր սկսել ծրագիրը Վրաստանում, սակայն դրամաշնորհը շահեց հենց Հայաստանը:

Ծրագրի ղեկավարը տեղեկացրեց, որ 2011 թ.-ից նախատեսված ծրագրով ուսուցման առաջին կիսամյակը կանցկացվի ԵՊՀ-ում, իսկ երկրորդ կիսամյակից ապագա մագիստրոսները կընտրեն մասնագիտություն, որը կցանկանան ուսումնասիրել «Արևելյան գործընկերություն» ծրագրի այլ անդամ-երկրներում՝ Ուկրաինայում, Բելառուսում կամ Մոլդովայում:

Ղազինյանի խոսքով՝ ծրագիրը նախատեսում է երեք մասնագիտություն՝ իրավական, քաղաքագիտական և քաղաքագիտաիրավական:

Նա ավելացրեց, որ ուսումն ավարտելուց հետո ծրագրի մասնակիցները կստանան միջազգային մագիստրոսական դիպլոմ «եվրոպագիտություն» մասնագիտությամբ, որը կդառնա առաջինը ողջ տարածաշրջանում:

Ղազինյանը նշեց, որ ծրագրում մասնակցության հայտերը ընդունվում են մայիսի 10-ը, ընդունումը կտևի մինչև հունիսի 1-ը, սակայն հաշվի առնելով ծրագրի նկատմամբ առաջացած լայն հետաքրքրությունը՝ հայտերի ընդունման ժամկետները կարող են երկարացվել:

Ծրագրի ղեկավարի խոսքերով՝ ծրագրի շրջանակներում ուսում կարող են ստանալ բակալավրի աստիճան ունեցող բոլոր անձինք՝ անկախ տարիքից և քաղաքացիությունից:
Եռամյա ծրագիրը նախատեսված է 30 տեղի համար, որոնցից 25-ի համար նախատեսված են կրթաթոշակներ, իսկ մնացած հինգ ուսանողները պետք է վճարեն ճանապարհածախսն ու բնակության համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: