478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ժողովրդավարության զարգացման նոր արժեհամակարգի կարիք ունի. վարչապետ
16:34
26 Մայիսի 2011

Հայաստանը ժողովրդավարության զարգացմանը չխոչընդոտող  նոր արժեհամակարգի կարիք է զգում, կարծում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Ժամանակակից հայ հասարակությունում չկա հստակ ձևակերպված արժեհամակարգ, մինչդեռ զարգացող երկրների համար դա բնական երևույթ է»,- հինգշաբթի ասաց հայկական կառավարության ղեկավարը՝ կառավարության շենքում մի խումբ բարձրդասարանցիների համար կազմակերպված «վերջին դասի» ընթացքում։ 

«Վերջին դասին» ներկա են եղել Երևանի և Արարատի մարզի 9-11-րդ դասարանների մոտ 60 աշակերտներ։

Նրա խոսքով՝ պետությունն այժմ փորձում է վերստեղծել և պահպանել այն արժեքները, որոնք օգնել են հայ ժողովրդին պահպանել իր ինքնատիպությունը պատմական ծանր իրադարձությունների պայմաններում։

Նա միաժամանակ կարևորեց հրաժարումը հնացած արժեքներից, որոնք խոչընդոտում են ժողովրդավարական հասարակության զարգացմանը, և հասարակությանը թարմություն բերող նոր արժեքների ստեղծման անհրաժեշտությունը։

Սարգսյանն ընդգծեց՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի համար հիմնական արժեքն ընտանիքն է։ «Այդպես են մեզ դաստիարակել, այդպես ենք մենք դաստիարակում մեր երեխաներին։ Հարց է ծագում. ինչպե՞ս է համադրվում ընտանեկան արժեքն այլ, օրինակ, ժողովրդական արժեքների հետ»,- նշեց նա։

Ըստ նրա, հայ հասարակության շրջանում կա մի տեսակետ, որի համաձայն, հանուն ընտանիքի շահերի կարելի է հանցագործություն կատարել։ «Պետք է, արդյո՞ք, ընտանեկան արժեքները ծածկեն այլ արժեքներ, և արդարացված է, արդյո՞ք, դրանց վերագնահատումը։ Կարող ենք մենք, արդյո՞ք, նման մտածելակերպով արդյունավետ հասարակություն ստեղծել, եթե չենք կարող կարգուկանոն ապահովել երկրում։ Կկարողանանք, արդյո՞ք, նման պայմաններում ժողովրդավարական հասարակություն ստեղծել»,- հարցնում է նա։

Վարչապետն ընդգծեց նաև հասարակության որոշակի վերնախավի առկայության կարևորությունը, որը պետք է իր համար ստեղծի մի արժեհամակարգ և հավատարիմ մնա դրան, իսկ հասարակությունը պետք է օրինակ վերցնի նրանից։ «Մեր արժեհամակարգն առայժմ աղավաղված է և լուրջ ձևափոխությունների կարիք ունի»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: