480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահի առաջարկած համաներումը նախատեսված չէ եզակի դեպքի համար. նախարար
15:00
26 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահի առաջարկած համաներումը նախատեսված չէ եզակի դեպքի համար, հինգշաբթի խորհրդարանում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ մեկնաբանելով մարտյան գործով դատապարտյալների հնարավոր ազատ արձակման հետ համաներման կապի մասին հարցը:

ՀՀ Ազգային ժողովը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ ընդունել է Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը։

«Յուրաքանչյուր մարդ ազատ է սեփական մտքերի և կարծիքի արտահայտման մեջ: Սակայն մեր նպատակն ավելի ծավալուն է և ավելի լուրջ, քան մեկ խնդրի լուծումը, այն է վերլուծել անկախության պատմությունն ու բարձրացնել անվտանգության ապահովման մակարդակը», - ասաց Թովմասյանը:

Հայկական ԶԼՄ-ները համաներման կապակցությամբ տեղեկատվություն են հրապարակել այն մասին, որ համաներումը տարածվում է «մարտյան գործով» դատապարվածների վրա:

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց ավելի քան 200 քաղաքացի: Մի շարք ընդդիմադիր գործիչներ ձերբակալվեցին և որոշ տվյալներով՝ մարտյան գործով ազատազրման մեջ է գտնվում շուրջ 10 մարդ:

«Ուրախ եմ, որ շատերը կարող են ազատ արձակվել, սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ մոռացված է: Հարկավոր է ներքին կյանքը կազմակերպել այնպես, որպեսզի հնարավոր լինի քաղաքակիրթ երկխոսություն հաստատել, իսկ դիրքորոշումների տարբերությունը թշնամանք չառաջացնի՝ կենտրոնացնելով ուշադրությունը ընդհանուր խնդիրների լուծման, այլ ոչ թե միմյանց ոչնչացնելու փորձերի վրա», - ասաց Թովմասյանը:

Նախօրեին խորհրդարանում ներկայացնելով համաներման մասին նախագահի առաջարկը՝ Թովմասյանը զերծ մնաց այն հարցին պատասխանելուց, թե տարածվու՞մ է, արդյոք, նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած համաներումը Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ի անկարգությունների գործերով բանտարկյալների վրա։

Նրա խոսքերով՝ նման հաշվարկ չի կատարվել, յուրաքանչյուրն ինքը կարող է ստուգել, տարածվու՞մ է, արդյոք, նրանց վրա համաներման գործողությունը։ -0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: