481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ուղղումներ է մտցրել Ընտրական օրենսգրքում
14:51
26 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական խորհրդարանի պատգամավորները հինգշաբթի կայացած նիստում երրորդ և վերջնական ընթերցմամբ ուղղումներ են մտցրել Ընտրական օրենսգրքում, որոնք ընտրական օրենսդրության էական բարեփոխումներ են ենթադրում։

Ըստ օրինագծի համահեղինակ, խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի՝ նոր ԸՕ-ում էապես փոխվում է ընտրական հանձնաժողովի ձևակերպման կարգը։ Մասնավորապես՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի յոթ անդամներին նշանակում է ՀՀ նախագահը՝ հինգ տարի ժամկետով, միաժամանակ պետության ղեկավարը պետք է ընտրություն կատարի 15 թեկնածուների միջև, որոնց ներկայացնում է Օմբուդսմենը, Իրավաբանների պալատի նախագահն ու ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը։  

Օրինագծի համաձայն՝ ԿԸՀ-ի անդամներից նվազագույնը երկուսը պետք է իրավաբանական կրթություն ունենան և նվազագույնը երկուսը պետք է կանայք լինեն։

Ըստ Հարությունյանի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում կմտնեն առնվազն յոթը, որոնց առանձին-առանձին կնշանակի նախագահը, խորհրդարանում ներկայացված կուսակցությունները, տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը։

Ըստ պատգամավորի՝ հատուկ ուշադրություն է հատկացվում ընտրությունների գործընթացի հրապարակայնության ապահովմանը։ Այսպես, ԿԸՀ-ի բոլոր որոշումները պարտադիր կարգով մեկ օրվա ընթացքում դրանց ընդունումից հետո կտեղադրվեն կառույցի պաշտոնական կայքում, իսկ բոլոր թեկնածուները, կուսակցություններն ու բլոկերը, որոնք մասնակցում են համահանրապետական ընտրություններին, պարտավոր են  էլեկտրոնային տարբերակով իրենց նախընտրական ծրագրերը ներկայացնել ԿԸՀ, որոնք նույնպես տեղադրվելու են կայքում։

«Օրինագծում նաև հաստատվում է, որ լիազոր մարմինը, որը Հայաստանում վարում է ընտրական ռեգիստրը, համահանրապետական ընտրություններից 30 ,20, 10 օր առաջ և ընտրությունների նախօրեին կհայտնաբերի ընտրողների ընդհանուր թիվը, ովքեր ներառված են ռեգիստրում։ Բոլոր ցուցակները տեղադրվում են ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքում՝ բեռնման և որոնում իրականացնելու հնարավորությամբ, իսկ ընտրություններին ընտրողների մասնակցության ակտիվությունը բացի ուղիղ եթերի հրապարակումներից, նաև կներկայացվի ԿԸՀ-ի կայքում՝ առցանց ռեժիմով»,- ասաց Հարությունյանը։

Նաև փոփոխություններով ընդլայնվել են վստահելի անձանց լիազորությունները, ովքեր կկարողանան տեսաձայնագրություն անցկացնել ընտրական հանձնաժողովների գրեթե բոլոր շենքերում և ընտրական գործընթացի ողջ ընթացքում՝ բացառությամբ քվեարկության գաղտնիքի խախտման վերաբերյալ հարցի։

Փոփոխություններով նաև նախատեսված է ընտրողների հետ հանդիպումներ անցկացնելու համար թեկնածուներին և կուսակցություններին հաստատությունների անվճար տրամադրում, ընդ որում նման հաստատությունների ցուցակը տեղական ինքնակառավարման մարմինների հետ բոլոր համաձայնեցումների անցկացումից հետո նույնպես տեղադրվում է ԿԸՀ-ի կայքում։

Նախագծում սահմանվում է ընտրությունների ընթացքում ֆինանսական հսկողության իրականացման կարգը։ Օրինագծում նաև նախատեսվում է քաղաքականությունում կանանց մասնակցության ընդլայնման հնարավորությունը։

Օրինակ՝ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին տասնյակում պետք է նվազագույնը լինի մեկ կին, իսկ նախընտրական ցուցակի 11 համարից սկսած յուրաքանչյուր հնգյակում կմտնեն մեկական կանայք։ Ընդհանուր առմամբ, ընտրական ցուցակի նվազագույն 20 տոկոսը պետք է կազմեն կանայք։

Ընդդիմությունն ուղղումներին քննադատորեն է վերաբերվում։ Մասնավորապես՝ Դաշնակցություն ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները ԸՕ-ի ուղղումները հերթական ֆիկցիա է համարել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: