482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը համաներում հայտարարելու մասին որոշում է ընդունել
13:21
26 Մայիսի 2011

ՀՀ Ազգային ժողովը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ ընդունել է Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը։

Որոշման ընդունմանը կողմ է քվեարկել է 91 պատգամավոր, մեկ խորհրդարանական ձեռնպահ է մնացել։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, պատգամավորների առաջարկների հիման վրա համաներման մասին որոշման տեքստի մեջ մի շարք փոփոխություններ են մտցվել: Մասնավորապես, նախատեսվում է մեղմել պայմանները անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց համար:

Նրա խոսքերով՝ իրավապահ մարմիններ ինքնակամ ներկայանալու ժամկետը երկարացվել է 2011 թ.-ի հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ: Բացի այդ, 60 տարեկանը լրացած անձանց վերաբերող համաներման կետերի տարածման դեպքում հաշվի են առնվում այն անձինք, որոնց 60-ամյակը կլրանա մինչև հուլիսի 30-ը ներառյալ:

Հնարավոր շահարկումները թույլ չտալու նպատակով խորհրդարանականները նաև հստակեցրել են հաշմանդամների վրա համաներման տարածման կարգը: Պատգամավորների առաջարկով` համաներում կշնորհվի առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներին, ովքեր հաշմանդամություն են ստացել մինչև 2011 թ.-ի մայիսի 10-ը:

«Համաներման տակ չհայտնվող հանցագործությունների ցուցակից հանվել են ՃՏՊ-ի հետ կապված հոդվածները, որոնք հանգեցրել են երկու կամ ավել մարդկանց մահվան: Միաժամանակ հոդվածներով նախատեսվում է կրճատել պատժի ժամկետները», - ասաց Թովմասյանը:

Նախագահի կողմից առաջարկված համաներման քննարկումը սկսվել է չորեքշաբթի: Նախագահի առաջարկով նախատեսվում է ազատ արձակել առավելագույնը երեք տարվա ազատազարկման դատապարտված անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:

Նախատեսվում է նաև ազատ արձակել մինչև հինգ տարի ազատազրկման դատապարտվածներին, ովքեր առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են, կամ 60 տարեկանից բարձր անձինք են, մինչև 18 տարեկան հասակում հանցագործություններ կատարողներին, ովքեր նախկինում դատապարտված չեն եղել, հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա ունեցողներին, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և ԼՂՀ պաշտպանական մարտական գործողությունների մասնակիցներին

Պատիժը կրելուց ազատվում են այն անձինք, ովքեր հանցագործություն են կատարել անզգուշությամբ և դատապարտվել են մինչև հինգ տարի կամ մինչև տասը տարի ազատազրկման, սակայն արդեն կրել են պատժի մեկ քառորդը:

Համաներմամբ նախատեսվում է չհարուցել քրեական գործ և չիրականացնել քրեական հետապնդում այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2011 թ.-ի մայիսի 1-ը, ինչպես նաև դադարեցնել դատական ատյաններում գտնվող այն գործերը, որոնցով ազատազրկում չի նախատեսվում կամ պատժի ժամկետը չի գերազանցում 3-5 տարին, ինչպես նաև այն դեպքերում, եթե անձինք մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություն կատարելու մեջ, որը նախատեսում է մինչև հինգ տարի ազատազրկում:

Առաջարկվում է նաև երկու երրորդով կրճատել պատժի ժամկետը անզգուշությամբ կատարած հանցագործությունների համար, մեկ երրորդով՝ կանխամտածված հանցագործությունների և մինչև տասը տարի ազատազրկման դատապարտված անձանց համար, ինչպես նաև մեկ քառորդով՝ Քրեական գործերի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար:

Համաներումը չի տարածվելու այն անձանց վրա, ովքեր չարամտորեն խախտել են պատժամիջոցը կրելու ռեժիմը, այն անձանց վրա, որոնց պատժի ժամկետն արդեն կրճատվել է համաներման մասին այլ որոշումների համաձայն և այն անձանց վրա, ովքեր քրեակատարողական հաստատությունում կրկնահանցագործություն են կատարել, ինչպես նաև չի տարածվում հետախուզման մեջ գտնվող անձանց վրա բացառությամբ նրանց, ովքեր մինչև 2011 թ.-ի հուլիսի 31-ը ներառյալ ինքնակամ կհանձնվեն իրավապահ մարմիններին, ինչպես նաև չի տարածվում վտանգավոր կրկնահանցագործության դեպքում:

Համաներում չի շնորհվի նաև այն անձանց, ովքեր չեն փոխհատուցել հասցրած նյութական վնասը, ինչպես նաև այն անձանց, ովքեր պատիժ են կրում ՔՕ մի շարք հոդվածների հատկանիշներով, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կատարել են մի քանի հանցագործություն կամ կրկնահանցագործություն ժամկետից շուտ ազատվելուց հետո:

Համաներումը նաև չի տարածվում այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են այլ պետությունների դատարանների վճռով, սակայն պատիժը կրում են Հայաստանում:

Որոշումը տարածվում է մինչև 2011 թ.-ի մայիսի 1-ը ներառյալ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, միաժամանակ համաներումն ուժի մեջ կլինի մինչև 2011 թ.-ի սեպտեմբերի 21-ը ներառյալ

Հայաստանի անկախության ժամանակաշրջանում երկրում ինը անգամ համաներում է հայտարարվել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։