478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
«Արաբական գիշերներ» կինոցուցադրումների շարք կանցկացվի մայիսի 31-ից մինչև հունիսի 5-ը Երևանում
13:18
26 Մայիսի 2011

«Արաբական գիշերներ» կինոցուցադրումների շարք կանցկացվի մայիսի 31-ից մինչև հունիսի 5-ը Երևանի մի շարք մշակութային կենտրոններում, հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունը։

Ցիկլի բացումը մեկնարկում է Ժամանակակից նորարար փորձառական արվեստի հայկական կենտրոնում (ԺՆՓԱԿ) ժամը 17։00-ին՝ Դոմինիկ Դյուբոսկայի (Ֆրանսիա) «Վիդեոինստալյացիա» ֆիլմով։

Հաղորդագրության համաձայն՝ կինոնկարների շարքի մեջ կմտնեն արաբական թեմատիկայով ժամանակակից և առավել վաղ ֆիլմերը, որոնք միջազգային ճանաչում են ստացել, մասնավորապես՝ Դոմինիկ Դյուբոսկայի «Պաղեստինը  հիշողություններում» (Ֆրանսիա), «Աբդուլ Ալ Կահաբիի «Փիլիսոփա» (ԱՄԷ), Սամեխ Աբդել Ազիզայի «Հարսանիք» (Եգիպտոս), Մոհամեդ Ալ Դարաջի «Իրաք. Պատերազմ, սեր, Աստված և խելագարություն» (Իրաք-Մեծ Բրիտանիա), Զիադա Դաուվարիի «Արևմտյան Բեյրութ» (Լիբանան), Սկանդարա Կոպտիի «Աջամի» (Պաղեստին)։

Շարքի շրջանակներում նաև կներկայացվի «Պաղեստինյան հետահայաց» ծրագիրը, որի ընթացքում կցուցադրվեն Միշել Կաֆեի «Հարսանիքը Գալիլեաում», Խանի Աբու Ասադայի «Նազարեթ 2000», «Դրախտն այսօր» և Մաի Մասրի «Չաթիլայի երեխաները» ֆիլմերը։

Հինգ ֆիլմերի հիմնական ցուցադրումները, որոնք տեղի կունենան Երևանի Հովհ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, սուբտողերով անգլերենից հայերեն կթարգմանվեն, իսկ ցուցադրումը «Պաղեստինյան հետադարձ» ծրագրի շրջանակներում, որը ամեն երեկո կներկայացվի THE CLUB-ում, միայն անգլերեն սուբտողերով կլինի։

«Արաբական գիշերների» կազմակերպիչներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, սա արդեն դեսպանատան երրորդ համանման նախաձեռնությունն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: