481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
«Դպրոցական նախաճաշեր» ծրագիրը շարունակում է իրականանալ Հայաստանի դպրոցներում
12:53
26 Մայիսի 2011

Ռուսաստանի և ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) համատեղ «դպրոցական սնունդ» ծրագրի դիտարկումն է անցել երեքշաբթի Սեմյոնովկա գյուղի դպրոցում (ՀՀ Գեղարքունիքի մարզ), հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

Ծրագիրն իրականացվում է ռուսական Գյուղատնտեսության նախարարության և Ռոսսոտրուդնիչեստվոյի մասնակցությամբ։

Ռուսական կողմից դիտարկման խմբի կազմում էին՝ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Վլադիմիր Չեռնիգովը և սոցիալական սննդի արտադրության բաժնի պետ Սերգեյ Ուգլովը, բնագավառային սննդի ինստիտուտի տնօրեն Տիմոֆեյ Ֆիոնովը և նրա տեղակալ Անդրեյ Ռախմանովը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, հայկական կողմից՝ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը և արտադասարանային պարապմունքների բաժնի պետ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Համաշխարհային պարենային ծրագրի նախագիծը ներկայացրել է Հայաստանում համակարգող Մարիա Լուկյանովան, Միջազգային համագործակցության իսրայելական կենտրոնից (ՄԱՇԱՎ)՝ տնօրեն Էֆի Բեն-Մատիյաուն, Իսրայելի առողջապահության նախարարության դիետոլոգ Խավա Ալթմանը։

Նրանց հետ ծրագրի իրականացմանը ծանոթացան Գեղարքունիքի մարզի մարզպետ Նվեր Պողոսյանը և Սեմյոնովկա գյուղի վարչության ղեկավար Դավիթ Մնացականյանը։

Գյուղական դպրոցում ծրագրի մասնակից են դարձել 1-4-րդ դասարանների18 մասնակիցներ։ Պատվիրակները ծանոթացել են պայմաններին, որտեղ իրականանում է ծրագիրը։

Բնագավառային սննդի ինստիտուտի տնօրեն Տիմոֆեյ Ֆիոնովը դպրոցի ճաշարանին խոհանոցի սպասքի հավաքածու է նվիրել՝ 380 հազար դրամ գումարի չափով (շուրջ 1000 դոլար), այդ թվում՝ սառնարան, և դպրոցական նախաճաշերը պատրաստելու համար ժամանակակից էլեկտրական սալիկ։

Միևնույն օրը պատվիրակության հետ հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։ Հանդիպմանը մասնակցել է ՄԱԿ-ի ՀՊԾ Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի գծով տնօրեն Դալի Բելգասմին։

2010-2013թթ.-ի համար նախատեսված ծրագիրն իրականացվում է ՌԴ կառավարության ֆինանսական աջակցությամբ, որն այդ ծրագրի համար 8 մլն դոլար է հատկացրել, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության տեխնիկական օժանդակությամբ։ Դրա շրջանակներում դպրոցական սնունդով ՀՀ 10 մարզերից 6-ի 700 դպրոցներում սովորող շուրջ 50 հազար դպրոցական է ապահովվում, որոնք առավել խոցելի են պարենային անվտանգության տեսանկյունից։ Դպրոցական նախաճաշերի համար պարենի պարագաների մատակարարումն իրականացրել է Ռուսական միացյալ հացահատիկային ընկերությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: