480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությանը անվստահության քվեի վերաբերյալ առաջարկը քաղաքական պայքարի նորմալ ձևաչափ է. վարչապետ
10:31
26 Մայիսի 2011

ՀՀ կառավարությանը անվստահության քվեի վերաբերյալ առաջարկը քաղաքական պայքարի նորմալ ձևաչափ է, կարծում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ՀՀ խորհրդարանը չորեքշաբթի կայացած նիստի ժամանակ մերժեց Դաշնակցություն ընդդիմադիր խմբակցության կողմից ներկայացված հարցումը, որը առաջարկ էր նախատեսում ուղղված նախագահին՝ կառավարությանը անվստահության քվե արտահայտելու վերաբերյալ։

«Ես կարծում եմ, որ դա նորմալ երևույթ է և քաղաքական պայքարի միջոց է, որն ընտրել են մեր գործընկերները՝ նախընտրական ժամանակահատվածում բնակչության ձայների ներգրավման համար իրենց կուսակցության հեղինակությունը բարձրացնելու նպատակով։ Դա քաղաքական պայքարի նորմալ ձևաչափ է, որին ես նորմալ եմ վերաբերվում, և ժողովուրդն ինքն իր վերաբերմունքը կարտահայտի, եթե քննադատությունն օբյեկտիվ լինի»,- խորհրդարանի կառավարական ժամից հետո լրագրողներին ասաց Սարգսյանը։

Ըստ վարչապետի՝ Դաշնակցության  հնչեցրած հարցերը բացարձակապես իրեն չեն շփոթեցնում, ավելին, «հարցումը ստանալուց հետո քննարկումներ են անցկացվել, որոնց ընթացքում կառավարությունը փորձել է մանրամասն պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին»։

«Սա նորմալ երկխոսություն է կառավարության և Դաշնակցության միջև, որտեղ  վիրավորվելու պատճառներ չկան»,- ասել է Սարգսյանը։

Վարչապետը նաև հերքել է այն խոսակցությունները, որոնք տարածվել էին ԶԼՄ-ների կողմից այն մասին, որ կառավարությունը ՀՅԴ-ի դեմ պատասխան վարկաբեկություն է հավաքում։

Ըստ Սարգսյանի՝ վերջին երեք տարիների ընթացքում կառավարության աշխատանքի փորձը ցույց է տվել, որ այն նման մեթոդների չի ենթարկվում, քանի որ դրանք անընդունելի են։

«Մեր կառավարության յուրահատկությունն այն է, որ մենք ինքնուրույն բացահայտում ենք մեր խնդիրներն ու ինքնուրույն ներկայացնում ենք դրանք հասարակության դատին, ինչը նրանց որոշումների գրավականն է»,- ասել է Սարգսյանը։

Ըստ նրա՝ իր պատասսխանում կառավարությունը երկրի տնտեսական իրավիճակի մեղքը չի բարդել նախկին գործընկերների գործունեության վրա և իր մեջ քաջություն է գտել ցույց տալու տնտեսական համակարգի իրական թույլ կողմերը։

«Մենք բացահայտորեն ներկայացրել ենք դա մեր դիրքորոշման մեջ, որը մտադիր ենք տեղադրել կառավարության կայքում»,- ասել է Սարգսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: