484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստ է քննարկել Մինասի որմնանկարների փոխադրման վերաբերյալ գյումրեցիների բողոքը
19:35
25 Մայիսի 2011

ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստ է քննարկել Մինաս Ավետիսյանի որմնանկարների փոխադրման վերաբերյալ գյումրեցիների բողոքը, չորեքշաբթի խորհրդարանի կառավարական ժամի ընթացքում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

2010թ.-ին ՀՀ կառավարության միջոցներով վերականգնվեց և Երևան՝ կառավարության շենք տեղափոխվեց երկու որմնանկար։ Այս իրողությունը, որ իրենց համերկրացու որմնանկարները այսուհետ զարդարելու են ՀՀ Կառավարության շենքը, դրական ընդունեցին գյումրեցիները: Սակայն մնացած որմնանկարները ևս Երևան տեղափոխելու Կառավարության մտադրությունը խիստ դժգոհություն է առաջացրել գյումրեցի արվեստագետների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների շրջանում, որոնք առաջարկում են Շիրակի մարզում թողնել Մինասի աշխատանքները:

«Անցյալ շաբաթ ես անձամբ այցելեցի Գյումրի, և մենք համաձայնության եկանք՝ որմնանկարների փոխադրման հետ կապված որոշումների ընդունման հարցում Գյումրիի բնակիչների մասնակցության վերաբերյալ»,- ասաց Պողոսյանը:

Նա նշեց, որ պետբյուջեն ի վիճակի չէ վերականգնել Մինասի բոլոր որմնանկարները և պատրաստ է արձագանքել որմնանկարների վերականգնման վերաբերյալ բոլոր առաջարկներին՝ առանց սեփականության իրավունքի փոփոխության:

Ըստ նրա՝ Շիրակի մարզում այսօր ևս 14 որմնանկար է մնում, որոնք վերականգնման կարիք ունեն և նշել է դրանց վերականգնման վերաբերյալ բոլոր առաջարկների գծով նախարարության պատրաստակամությունը:

Միաժամանակ նախարարը նշեց, որ «Կիլիկիա» գործարանի տնօրեն Աշոտ Բաղդասարյանի կողմից Մինասի որմնանկարներից մեկի վերականգնման վերաբերյալ առաջարկ է ստացվել:

ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Բալասանյանն իր կողմից նույնպես պատրաստակամություն է հայտնել սեփական միջոցներով վերականգնել որմնանկարներից մեկը և այն տեղադրել «Ալեքսանդրապոլ» գործարանում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։