486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական խորհրդարանի խոսնակը նախագահի առաջարկած համաներումը արդարացված քայլ է համարում
18:45
25 Մայիսի 2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված համաներումը միանգամայն արդարացված քայլ է, կարծում է հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդարանը չորեքշաբթի սկսել է ՀՀ նախագահի կողմից առաջարկված համաներման հայտարարության վերաբերյալ քննարկումը, այնուհետև որոշվել է տվյալ հարցի քվերակությունը հետաձգել հինգշաբթի, որպեսզի այն լրամշակվի պատգամավորների առաջարկների հիման վրա:

«Նախագահի առաջարկությունը սպասված և միանգամայն արդարացված քայլ է: Սա նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում թվով 9-րդ, բայց աննախադեպ համաներումն  է, որն  առաջինն է լինելու իր  կիրառման,  ազդեցության շրջանակի, ծավալի ու դրսևորման առումով և ունի թե՛ մարդասիրական, և թե՛ քաղաքական նշանակություն»,- ասել է Աբրահամյանը:

Խոսնակը համոզմունք է հայտնել, որ այս համաներումն իր դրական ազդեցությունը կունենա ներքաղաքական դաշտի ու հասարակական մթնոլորտի վրա: «Պետությունն իր գթասրտությունը, ինչու չէ` իր մարդասիրական վերաբերմունքն է ցուցաբերում, այսպես կոչված, «սխալված քաղաքացիների» նկատմամբ, քանի որ համաներումը կարող է ծառայել նաև շատ կարևոր մի նպատակի` հանրության մեջ առաջացած լարվածությունը մեղմելու և համագործակցության հենք ստեղծելու համար»,- նշել է Աբրահամյանը:

Միաժամանակ նա ավելացրել է, որ չպետք է համաներումը շփոթել չհիմնավորված ներողամտության հետ, ինչը հանգեցնում է ամենաթողության, անպատժելիության և ծնում նոր հանցագործություններ: 

«Իրականում համաներումը մեր քրիստոնեական հավատից բխող քայլ է, որը քաղաքացիական համերաշխության, հանդուրժողականության, փոխվստահության ամրապնդմանը զուգահեռ մարդասիրության ազդակ է հղում ողջ հասարակությանը»,- կարծում է Աբրահամյանը:

ՀՀ արդարադատության նախարարի գնահատականներով՝  Առաջարկված համաներմամբ 396 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի ևս 379 անձանց ժամկետը: Հասցված նյութական վնասի դիմաց վճարելու դեպքում ևս 153 մարդ կարող է ամբողջովին ազատվել պատժից, 195-ը՝ մասամբ ազատվել:

Նախարարի խոսքերով՝ համաներմամբ ազատազրկման հետ կապ չունեցող պատժից կազատվի 1400 մարդ:

Նա նաև նշեց, որ այսօրվա դրությամբ ՀՀ քրեակատարողական հաստատություններում պատիժ է կրում շուրջ չորս հազար մարդ, ևս 1110-ը գտնվում է նախնական կալանքի տակ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: