483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ դպրոցականները կոչ են անում երթուղային տաքսիների վարորդներին չծխել ղեկին
17:21
25 Մայիսի 2011

Շուրջ երկու տասնյակ հայ դպրոցականներ չորեքշաբթի ակտիվ մասնակցություն են ունեցել ակցիային, որի գլխավոր նպատակն էր երթուղային տաքսիների վարորդներին համոզել չծխել ղեկին:

Ինչպես լրագրողներին հայտնեց «Կանաչաստան» հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Ճորոխյանը, ակցիան նվիրված է առաջիկա Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրվան և անցկացվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:

«Ամփոփելով միջազգային փորձը՝ մենք այն եզրակացության ենք եկել, որ ծխելու համար պատժամիջոցներն արդյունավետ չեն, այդ պատճառով մենք հակածխախոտային միջոցառումների ծրագիր ենք մշակել, որի շրջանակներում էլ անցկացվում է այսօրվա ակցիան»,- ասաց նա:

акция против курения в транспортеՄայրաքաղաքի կենտրոնի մարդաշատ փողոցների կանգառներում հավաքված ակցիայի մասնակիցները հատուկ շնորհակալական գրություններ են փակցնում այն երթուղային տաքսիների պատուհաններին, որոնց վարորդները հետևում են հասարակական տրանսպորտում ծխելու արգելքին, ինչպես նաև բարձրաձայն վանկարկում են՝ «Շնորհակալություն»:

Խախտումներ կատարած վարորդները դպրոցականների վրդովմունքն արտահայտող արձագանքներին են արժանանում:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել այն վարորդներին, ովքեր չեն ծխում և հոգ են տանում չծխող ուղևորների մասին»,- նշեց Ճորոխյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հերիկ Նավասարդյանն իր հերթին հայտնեց, որ քաղաքապետարանի կողմից վերջին շաբաթվա ընթացքում անցկացվող դիտարկումը ցույց է տվել երթուղային տաքսիների ծխող վարորդների թվի էական կրճատումը:

«Քաղաքապետարանը հսկողության տակ է պահում տրանսպորտում ծխելու դեպքերը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ խախտումներ անող վարորդները տուգանքի է ենթարկվում Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից:

Ծխողների թվով աշխարհում Հայաստանն առաջին տեղերից մեկն է զբաղեցնում: Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ չափահաս բնակչության շուրջ 30 տոկոսը կանոնավոր ծխողներն են, նրանցից 52 տոկոսը տղամարդիկ են: Երիտասարդության շրջանում ծխողների տոկոսը կազմում է 3,5 տոկոս: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։