482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը նոր կինոթատրոնների խիստ կարիք ունի.ռեժիսոր
16:54
25 Մայիսի 2011

Հայաստանը  նոր կինոթատրոնների բացման խիստ կարիք ունի, ասաց «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Ներկայումս Երևանում միայն մեկ՝ «Մոսկվա» կինոթատրոնն է գործում, որտեղ անցկացվում է «Ոսկե ծիրանի» կինոցուցադրումների հիմնական փուլը: Մի քանի ամիս առաջ փակվեց մայրաքաղաքի երկրորդ՝ «Նաիրի» կինոթատրոնը, որտեղ ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ կտեղակայվի տեղական բանկերից մեկի մասնաճյուղը:

«Այդ հարցը գտնվում է ողբալի վիճակում, քանի որ այն անհնար է կարգավորել նույնիսկ պետության միջամտության դեպքում»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խաչատրյանը: Նա կոչ արեց հայ ձեռնարկատերերին ֆինանսական աջակցություն ցուցաբերել երկրում նոր կինոթատրոնների բացման հարցում:

Ըստ նրա՝ հանրապետությունում կինոթատրոնների առկայության անհրաժեշտությունը հատկապես նկատելի է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի անցկացման շրջանում:

Խաչատրյանը նշեց, որ փառատոնի շրջանակներում մասնակից ֆիլմերի թվայնացված տարբերակները կցուցադրվեն նաև մայրաքաղաքի այնպիսի մշակութային օջախներում, ինչպիսիք են՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, Նորարար փորձարարական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ), «Նարեկացի» արվեստի միությունը:

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը անցկացվում է 2004 թվականից:  Այս տարի «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային ութերորդ կինոփառատոնին մասնակցելու համար շուրջ 600 հայտ է ներկայացվել աշխարհի 60 երկրներից: 2010 թվականին անցկացված փառատոնին 62 երկրներից ավելի քան 100 կինոնկար ներկայացվեց:

2010թ.-ին փառատոնը արժանացել է Կինոյի միջազգային միության, « Ficts Plate D’honneur 2010» հեռուստատեսության և սպորտի գլխավոր մրցանակին: -0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։