478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Քննիչները դեռ չեն որոշել` հարկ կա՞ հարցաքննել ՀՀ նախկին նախագահներին մարտի 1-2-ի գործի վերաբերյալ
16:29
25 Մայիսի 2011

Քննիչները դեռ չեն որոշել ՀՀ  առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին  հարցաքննելու նպատակասլացության հարցը՝ 2008թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:

«Այդ մասին (հարցաքննման հնարավորության) խոսվել է 2008թ.-ի մարտի 1-ից: Այդ հարցի շուրջ ես բազմիցս հայտնել եմ, որ նախնական հետաքննության ընթացքում՝ անհրաժեշտ քրեական գործից և քննչական գործողությունների տակտիկայից ելնելով, հնարավոր են կոնկրետ անձանց հարցաքննություններ, այդ թվում և նախկին նախագահների, սակայն այսօր այդ հարցը դեռ չի որոշվել: Եթե ես դա անհրաժեշտ համարեի, ապա նրանք կհարցաքննվեին»,- ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ հարցաքննումն անցկացվում է ապացուցչական բազա ստանալու նպատակով՝ անկախ այս կամ այն մարդու զբաղեցրած պաշտոնից:

Հարությունյանը տեղեկացրեց, որ 2008թ.-ի մարտից մինչև այսօր ավելի քան 3 հազար մարդ է հարցաքննվել, իսկ անցած շաբաթվա ընթացքում՝ ավելի քան 50 վկա: Միաժամանակ նա նշեց, որ վերջին հարցաքննումների արդյունքում նոր փաստեր չեն բացահայտվել:

Քննչական խմբի ղեկավարը նշեց, որ ՀՀ նախագահի հրամանից հետո (2011թ.-ի ապրիլի վերջին)՝ ակտիվացնել մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու համար հետաքննությունը, քննիչների դիմել են հասարակությանը՝ կոչ անելով հաղորդել իրենց մոտ եղած տեղեկատվությունները, սակայն ոչ ոք կամավոր հարցաքննման չի գնացել:

Նա նաև անդրադարձավ այն հարցերին, որոնք կապված են անկարգությունների ժամանակ զոհված մարդկանց հետ: Ըստ նրա՝ հաստատվել է, որ մարտի 1-ի տասը զոհերից նվազագույնը երկուսը (երկուսն էլ՝ ոստիկանության աշխատակիցներ) զոհվել են զանգվածային անկարգությունների մասնակիցների ձեռքով: Նրանցից մեկը զոհվել է բեկորային վնասվածքներից, երկրորդը՝ հրաձիգի վնասվածքից: Ընդ որում ոստիկանի վրա կրակող՝ զանգվածային անկարգությունների մասնակիցն ինքն է վիրավորվել դրա հետևանքով, սակայն նրան հաջողվել է փախչել:

Բացի այդ, ըստ Հարությունյանի՝ գանգուղեղային վնասվածք ստացած ևս մեկ զոհը կարող էր ընկնել դեպի ոստիկանները նետվող քարերի հոսքի տակ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: