484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+15
Եղանակը Երևանում
Հայ
«Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնն ընդլայնում է իր ծրագիրը
16:10
25 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային ութերորդ կինոփառատոնի ծրագիրը, որն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը, զգալիորեն ընդլայնվել է, հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Այս տարի «Ոսկե ծիրանի» հատուկ ծրագիրը կնվիրի Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, որի շրջանակներում կցուցադրվեն հայերի և Հայաստանի մասին ֆիլմեր, որոնք նկարահանվել են արտերկրի ռեժիսորների կողմից»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պողոսյանը:

Բացի այդ, ըստ նրա՝ տեղի կունենան մի շարք հեղինակային միջազգային կինոդպրոցների շնորհանդեսներ, մրցույթից դուրս կանցկացվի «ԱՊՀ երկրների կինոն» ծրագիրը, որը նվիրված է Համագործակցության ստեղծման 20-ամյակին:

Նշանակալից նորամուծությունների թվում նախարարը նշել է փառատոնի հիմնական ծրագրի ընդլայնումը: «Բացի ավանդական մրցութային ծրագրերից, նաև տեղի կունենա «Կորիզ» նոր մրցույը, որը նվիրված է խաղարկային կարճամետրաժ ֆիլմերին»,- նշեց Պողոսյանը:

Նախարարը նշեց տարեցտարի ընդլայնվող փառատոնի աշխարհագրությունը: Այսպես, եթե առաջին փառատոնին մասնակցել են 11 երկրների ֆիլմեր, ապա այս տարի մրցույթի մասնակից երկրների քանակը հասնում է 60-ի:

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն իր հերթին նշեց, որ այս տարի փառատոնի կազմակերպիչները տարբեր երկրներից շուրջ 600 հայտ են ստացել:

Նա ավելացրեց, որ այս տարի  «անիվների վրա» փառատոնը կայցելի ՀՀ Սյունիքի մարզ՝ Մեղրի քաղաք:

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը ամենահեղինակավորներից մեկն է տարածաշրջանում: Այն անցկացվում է 2004 թվականից: Վերջին՝ յոթերորդ կինոփառատոնին, որն անցկացվեց 2010 թվականի հուլիսին, 62 երկրներից ավելի քան 100 կինոնկար ներկայացվեց:

2010թ.-ին փառատոնը արժանացել է Կինոյի միջազգային միության, « Ficts Plate D’honneur 2010» հեռուստատեսության և սպորտի գլխավոր մրցանակին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։