485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արդարադատության նախարարը խուսափեց պատասխանից
15:51
25 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը զերծ մնաց այն հարցին պատասխանելուց, թե տարածվու՞մ է, արդյոք, նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած համաներումը Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ի անկարգությունների գործերով բանտարկյալների վրա։

ՀՀ խորհրդարանը չորեքշաբթի նիստի ժամանակ արտահերթ կարգով սկսել է քննարկել ՀՀ նախագահի՝ համաներման մասին առաջարկը, որն արվել է Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ:

«Ես պատասխանից չեմ խուսափում, պարզապես նման հաշվարկ չի կատարվել, յուրաքանչյուրն ինքը կարող է ստուգել, տարածվու՞մ է, արդյոք, իր վրա համաներման գործողությունը։ Անկասկած, մի մասի վրա այն, բնականաբար, կտարածվի»,- չորեքշաբթի ասաց Թովմասյանը։

Նա նշեց, որ անուններով չգիտի նրանց, ովքեր դատապարտվել են մարտի 1-2-ի դեպքերով և կտարածվի՞ նրանց վրա համաներումը, դրա համար պարզապես անհրաժեշտ է համադրել այն հոդվածները, որոնցով նրանք դատապարտվել են, համաներման նախատեսած հոդվածների հետ։

Նախարարի խոսքով՝ առաջարկված համաներումն ավելի լայն իմաստ ունի, քան մեկ կոնկրետ հարցի լուծումը ներկայումս։

«Հասկանալի է, որ ոմանք կփորձեն շաղկապել համաներումը բացառապես մարտի 1-2-ի գործով ձերբակալվածների ազատման հետ, սակայն համաներման ակտն ավելի լայն է և ուղղված է ավելի լայն հարցերի լուծմանը»,- ասաց Թովմասյանը։

Նա ընդգծեց, որ համաներման նպատակն է լիցքաթափել իրավիճակը, ստեղծել հանդուրժողականության մթնոլորտ և այնպիսի վիճակ, որի ժամանակ «քաղաքական տարբեր հայացքների առկայությունը չի դիտարկվում որպես թշնամական մոտեցում»։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։